ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի հումորիստներ Գարիկ Մարտիրոսյանն ու Միխայիլ Գալուստյանը ներկայացրել են «Чача Вдвоем» զուգերգի առաջին տեսահոլովակը։
«Սա հայկական «Чача Вдвоем» զուգերգի առաջին տեսահոլովակն է»,– նշվում է Գալուստյանի Ինստագրամում հրապարակած տեսահոլովակի տակ։
Նշվում է, որ երաժշտության հեղինակը Սոսո Պավլիաշվիլին է, իսկ ռեժիսորի դերում Մարտիրոսյանի կինն է` Ժաննա Լևինան։ Ոգեշնչման աղբյուրն ինքը` Մարտիրոսյանն է։ -0-