ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Արմեն Ջիգարխանյանը մինչև շաբաթվա վերջ, հավանաբար, դուրս կգրվի հիվանդանոցից, հաղորդում է Ինտերֆաքսը` հղում անելով Սկլիֆոսոֆսկու անվան շտապօգնության ինստիտուտին։
«Առայժմ դուրս գրելու մասին խոսելը վաղ է»,– չորեքշաբթի ասել են ինստիտուտում։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը շաբաթ Սկլիֆոսոֆսկու անվան ինստիտուտ է տեղափոխվել սրտի կաթվածի կասկածանքով։ Նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Նրա վիճակը գնահատվում էր որպես ծանր։
Շուտով Ջիգարխանյանին տեղափոխվել են սովորական հիվանդասենյակ, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Սրտի կաթված ախտորոշումը չի հաստատվել։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում