Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
11:56
10 Ապրիլի 2023
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը Մադրիդում կայացած մրցույթի միջոցառման շրջանակում։
Նրա ելույթն ուղեկցվել է երկրպագուների ակտիվ աջակցությամբ, որոնց թվում էին ինչպես հայրենակիցներ, այնպես էլ օտարերկրացիներ։
«Future Lover» երգի տեսահոլովակը, որը Brunette–ը կկատարի մայիսին Լիվերպուլում կայանալիք Եվրատեսիլ 2023-ին, ամենաշատ դիտվածն է մրցույթի YouTube-յան պաշտոնական ալիքում, այն արդեն հավաքել է ավելի քան 4,2 միլիոն դիտում։
Մարտի 15-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ երգի պրեմիերան, որի հեղինակը Brunette–ն է։ Օտարերկրացիները, մասնավորապես եվրոպացիները, հիացած են երգով և տեսահոլովակով։–0–
Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը Վիտեբսկում անցկացված «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակին. ՎԻԴԵՈ
Ամերիկահայերը կոչ ենարել Disney-ին չեղարկել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին