416.92
4.78
387.22
+21
Եղանակը Երևանում
Հայ

Beeline-ի աջակցությամբ կայացավ «Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնը

16:30
19 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ի (ապրանքանիշը` Beeline) հովանավորությամբ հուլիսի 15-17-ը Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի մոտ գտնվող «Վիշապ» լողափում «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպությունն անցկացրեց «Հուսո առագաստ 2016» հեղինակային երգի համահայկական երկրորդ փառատոնը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Փառատոնը նպատակ ունի բացահայտել ասպարեզում նորանուն հեղինակ-կատարողների, բեմ տրամադրել և նպաստել նրանց ստեղծագործական առաջընթացին։

Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։

Փառատոնի շրջանակում հանդես եկան ինչպես հայտնի, այնպես էլ նորահայտ հեղինակային երգի կատարողներ: Տեղի ունեցան նաև «Արվեստանոցային հանդիպումներ» երիտասարդ և փորձառու կատարողների միջև, համերգային փոքրիկ ծրագրեր` սիրված երգահանների մասնակցությամբ և մշակութային միջանկյալ հանդիպումներ:

Փառատոնի ընթացքում շնորհակալագիր հանձնվեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին՝ «Հուսո առագաստ-2016» հեղինակային երգի համահայկական փառատոնին աջակցելու համար։

«Beeline-ի կորպորատիվ սոցիալական ռազմավարության շրջանակում մենք կարևորում ենք այն միջոցառումները, որոնք ուղղված են հատկապես երիտասարդների համար նոր հեռանկարների ստեղծմանը և նրանց կյանքն ավելի լավը դարձնելուն: Ուրախ ենք, որ ականատեսն եղանք երիտասարդ հեղինակ-կատարողների ելույթներին և հանդիպեցինք այնպիսի տաղանդավոր երիտասարդների, ովքեր կզարգացնեն երաժշտական այս ուղղությունը Հայաստանում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Փառատոնին մասնակից երիտասարդների հիմնական մասը հնարավորություն ունեցավ իր տաղանդը հասարակության ավելի լայն շրջանակներում բացահայտելու, հեղինակային երգի ասպարեզում նոր ճանապարհ ընտրելու և գնահատվելու՝ շնորհիվ Հայաստանում Beeline-ին և մյուս աջակիցների, ինչի համար իմ և նրանց անունից շնորհակալություն եմ հայտնում։ Նման աջակցություններն ուղղակիորեն խթանում են հայ հեղինակային երգի նոր սերնդի ստեղծագործական ուղին առաջ տանելու, տաղանդաշատ երիտասարդների բացահայտելու և դրանով իսկ նպաստում Հայաստանում հեղինակային երգի զարգացման, տարածման կարևոր գործին», - նշել է «Սիվիլ Արտ» մշակութային Հասարակական կազմակերպության տնօրեն Վախթանգ Հարությունյանը:

«Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնի անցկացմանն աջակցում են ՀՀ Մշակույթի նախարարությունը և «Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորումը:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար