414.47
5.17
388.44
+9
Եղանակը Երևանում
Հայ

Ազգային ակադեմիան «Օսկարի» հայկական առաջին անալոգի մրցույթ է հայտարարում

19:11
27 Հոկտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարում է «Անահիտ» առաջին հայկական մրցանակաբաշխության մասնակցության մրցույթ, հայտնում է Ակադեմիայի մամուլի ծառայությունը։

Հայկական ժամանակակից կինոյի պատմության մեջ իրենց ավանդն ունեցող Հայկական ազգային կինոակադեմիայի 30-ից ավելի անդամների որոշմամբ մրցանականեր կհանձնվեն հետևյալ անվանակարգերում՝
1. Լավագույն խաղարկային ֆիլմ
2. Լավագույն վավերագրական ֆիլմ
3. Լավագույն կարճամետրաժ ֆիլմ
4. Լավագույն անիմացիոն ֆիլմ
5. Լավագույն ռեժիսոր
6. Լավագույն օպերատոր
7. Լավագույն սցենարիստ
8. Լավագույն դերասան
9. Լավագույն դերասանուհի
10. Լավագույն նկարիչ
11. Լավագույն կոմպոզիտոր

«Անահիտ» մրցանակաբաշխության նպատակն է վերաձևակերպել հայկական ժամանակակից կինոյի գնահատման չափանիշները, նպաստել նոր անունների բացահայտմանն ու լավագույնը ճանաչված ֆիլմերի տարածմանը:


Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտերի ընդունումը կսկսվի հոկտեմբերի 26-ից և կշարունակվի մեկ ամիս: Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել 2015թ. նոյեմբերից մինչև 2016թ-ի հոկտեմբերն արտադրված այն ֆիլմերը, որոնք հանդիսանում են ՀՀ պետական կամ մասնավոր ստուդիաների արտադրանք կամ այն համատեղ արտադրությունները, որոնք հայկական կողմից ունեն 20 տոկոսից ավելի ֆինանսական մասնակցություն, և որոնց ստեղծագործական հիմնական կազմի ներկայացուցիչների մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են:

Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ կարող է ներկայացնել միմիայն ֆիլմի իրավատերը:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ
21:19
11 Դեկտեմբերի 2022
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան. ՎԻԴԵՈ
20:20
11 Դեկտեմբերի 2022
Նարեն փայլուն ելույթ ունեցավ Երևանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում (ՎԻԴԵՈ)
Նարեն փայլուն ելույթ ունեցավ Երևանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում. ՎԻԴԵՈ
19:03
11 Դեկտեմբերի 2022
Երևանում մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022» հոբելյանական մրցույթը
Երևանում մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022» հոբելյանական մրցույթը
19:46
05 Դեկտեմբերի 2022
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողությունը (ՈՒՂԻՂ)
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողությունը. ՈՒՂԻՂ
15:06
05 Դեկտեմբերի 2022
Հավատա հրաշքին. ներկայացվել է «Մանկական Եվրատեսիլ 2022-ի» բեմը (ՖՈՏՈ)
Հավատա հրաշքին. ներկայացվել է «Մանկական Եվրատեսիլ 2022-ի» բեմը. ՖՈՏՈ