ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը չորեքշաբթի ելույթ կունենա «Israel Calling» մրցույթի pre-party–ին։
Ինչպես հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունը, երեկոյին մասնակցելու համար Եսրայել են ժամանել 26 երկրների` Ավստրիայի, Բելառուսի, Բելգիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Մակեդոնիայի, Վրաստանի, Գերմանիայի, Իռլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Մալթայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սան Մարինոյի, Սերբիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Շվեդիայի և Շվեյցարիայի ներկայացուցիչները։
«Եվրատեսիլի» մասնակիցներն արդեն շփվել են ԶԼՄ–ների ներկահացուցիչների հեը, ինչպես նաև անվանական ծառեր են տնկել «Եվրատեսիլի» այգում։
«Israel Calling» միջոցառումն անցկացվում է երկրորդ անգամ։
«Եվրատեսիլ 2017»–ին մասնակցելու է 43 երկիր, կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 9–ին և 11–ին, եզրափակիչը կկայանա մայիսի 13–ին։ Հայ մասնակիցն առաջին կիսաեզրափակչում ելույթ կունենա 16 համարի ներքո։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում