ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ARMONIA կրթական հարթակը կրկին որոնում է աշխարհի հայ երիտասարդ տաղանդների:
www.armonia.me կայքում սկսվել է երաժշտական մրցույթը`աջակցելու դասական երաժշտության երիտասարդ կատարողներին:
ARMONIA 2021 մրցույթի կազմակերպիչ Armenian Assembly ՀԿ-ն հրավիրում է մասնակցության 9-ից 17 տարեկան բոլոր երիտասարդ երաժիշտներին, ովքեր նվագում են փողային, լարային կամ ստեղնաշարային գործիքներ և ունեն դասական երաժշտական կրթություն։
Ինչպես 2020 թվականին, մրցույթն անցկացվում է առցանց՝ www.armonia.me կայքում։

Մրցույթը նախատեսում է 4 դրամաշնորհ մասնակիցների երեք տարիքային խմբերի համար՝
● 9-ից 11 տարեկան,
● 12-ից 14 տարեկան,
● 15-ից 17 տարեկանը ներառյալ,
● «Հանդիսատեսի համակրանք»

Ըստ ARMONIA 2021 մրցույթի արդյունքների՝ Armenian Assembly-ն յուրաքանչյուր կարգի հաղթողին կպարգևատրի դրամաշնորհ, որը դափնեկիրները կկարողանան օգտագործել բացառապես ստեղծագործական զարգացման և կրթական նպատակով։ Ինչպես նաև դափնեկիրները կընդգրկվեն Armenian Assembly-ի կողմից իրականացվող՝ Երիտասարդ տաղանդների աջակցման ծրագրում:
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով`տեսագրությունների հիման վրա։
1. Առաջին փուլ՝ Նախընտրականլ։ Ապրիլի 1-ից մինչև մայիսի 10-ը մրցույթի կայքում կկատարվի առցանց դիմումների ընդունում, իսկ մայիսի 11-ից 18-ը նախընտրական փուլի ժյուրիի անդամները կընտրեն յուրաքանչյուր տարիքային խմբի լավագույն կատարողներին։ Եզրափակիչ փուլ կանցնեն 15 կատարող։

2. Երկրորդ փուլ՝ Եզրափակչլ։ Մայիսի 19-ից 25-ը Եզրափակիչ փուլի ժյուրիի անդամները կընտրեն հաղթողներ յուրաքանչյուր տարիքային խմբից։

2021-ին Եզրափակիչ փուլի ժյուրիի անդամների կազմում ընդգրկված են համաշխարհային մաշտաբի երաժշտության ոլորտի ներկայացուցիչներ՝ Կոնստանտին Օրբելյան (ԱՄՆ), Սերժ Թանկայն (ԱՄՆ), Ջիվան Գասպարյան (Հայաստան), Սերգեյ Սմբատյան (Հայաստան), Միխաիլ Խոխլով (ՌԴ), Ստաս Նամին (ՌԴ), Աննա Կասյան (Ֆրանսիա), Աննա Ագլատովա (ՌԴ), Արտյոմ Մանուկյան (ԱՄՆ), Ջիվան Գասպարյան կրթսեր (Հայաստան), Տիգրան Հեքեքյան (Հայաստան)։

Մայիսի 19-ին մրցութի կայքում կհրապարակվեն եզրափակիչ փուլ անցած մասնակիցների ելութները, և մինչև մայիսի 25-ը ներառյալ՝ մեկ շաբաթվա ընթացքում ARMONIA կրթական հարթակի կայք այցելուները կկարողանան քվեարկել իրենց նախընտրած մասնակցի օգտին: Հանդիսատեսի քվեարկության արդյունքների համաձայն՝ կընտրվի չորրորդ դրամաշնորհի՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի հաղթողը։
2021 թվականին ARMONIA կրթական հարթակի հիմնական խնդիրն է ընդլայնել մրցույթի աշխարհագրությունը և մասնակիցներ ներգրավել ամբողջ աշխարհից: 2018 թվականից ի վեր Armenian Assembly- ն աջակցել է դասական երաժշտության և սպորտի ոլորտում զարգացող 12 երիտասարդ տաղանդների:
Armenian Assembly հասարակական կազմակերպություն առաքելությունն է Հայաստանում և սփյուռքում մշակույթի, կրթության, զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում սոցիալ-ձեռներեցության նախագծերի աջակցությունն ու իրականացումը: Իր ակտիվ գործունեության վերջին երկու տարվա ընթացքում կազմակերպությունն իրականացրել և աջակցել է ավելի քան 35 նախագծի Հայաստանում և սփյուռքում:–0–