Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում (ՖՈՏՈ)

21.03.2025, 19:35
Տավուշում գտնվող Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում․ ՖՈՏՈ
Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 7 ամենավտանգված հուշարձանների 2025 թ. ցանկը, որում ընդգրկված են նաև Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Аракелоц

Առաքելոց վանական համալիրն ու գյուղատեղին «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում ընդգրկելու հայտը ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աջակցությամբ՝ Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժնի դոկտոր Յասմին Դում-Թրագուտի կողմից։

Аракелоц

«Եվրոպա Նոստրայի» խորհուրդը հաղթող 7 մասնակիցներին առանձնացրել է 14 հուշարձանների և ժառանգության վայրերի ցանկից, որը հաստատվել էր «7 ամենավտանգված» ծրագրի խորհրդատվական խմբի կողմից: 2025 թ. «7 ամենավտանգված» ծրագրում ժառանգության վայրերի առաջադրումները կատարել կամ հաստատել են «Եվրոպա Նոստրայի» և Եվրոպական ժառանգության դաշինքի անդամները:

Այսպիսով՝ 2025-ի Եվրոպայի ամենավտանգված 7 ժառանգության վայրեր են ճանաչվել.

• Առաքելոց վանական համալիր և գյուղատեղի, Հայաստան 

• Նիբորգ ամրոց, Դանիա 

• Մոնեմվասիայի ամրոց, Հունաստան

 • Օռլայի Մեծ սինագոգ, Լեհաստան 

• Գլխավոր շտաբի մոդեռնիստական համալիր, Բելգրադ, Սերբիա 

• Վալհալլա լողասրահ, Գյոթեբորգ, Շվեդիա 

• Վիկտորյա Թաուերի այգիներ, Լոնդոն, Միացյալ Թագավորություն։