ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի Արմենիա/. «Խոստումը» ֆիլմում նկարահանված ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը Զաք Էֆրոնի, Լիլի Քոլինզի ու Ջոն Մալկովիչի հետ միասին կնկարահանվի «Աներևակայելի վտանգավոր, ցնցող չար ու նողկալի» ֆիլմում:
Ինչպես հայտնում է
kinoafisha.info-ն, իրական դեպքերի վրա հիմնված ֆիլմը կպատմի սերիական մարդասպան Թեդ Բանդիի (Զաք Էֆրոն) մասին: Գրավիչ տեսքի շնորհիվ նա գրավում է աղջիկներին, իսկ հետո դաժանաբար սպանում է նրանց: Ֆիլմի պատմությունը կպատմի Էլիզաբեթ Քլոֆլերը (Լիլի Քոլլինզ), ով երկարատև հարաբերություններ է ունեցել Բանդիի հետ:
Загружается новость ... "Лево"
Անժելա Սարաֆյանը կկատարի Էլիզաբեթի մտերիմ ընկերուհու դերը, ով կօգնի նրան տեսնել սիրելի մարդու ոճրագործությունները: Ջոն Մալկովիչը կխաղա դատավոր Էդվարդ Քովարթի դերը, ով մահապատժի դատավճիռ կկայացնի Թեդ Բանդիի նկատմամբ:
Ֆիլմի ռեժիսորն է Ջո Բերլինգերը: Նա Հայոց ցեղասպանության մասին պատմող «Կործանելու մտադրություն» վավերագրական ֆիլմի ռեժիսորն է: Ֆիլմը շահել է Լոս Անջելեսում անցկացված կինոփառատոնում «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում:-0-