Antonio Marras–ի նոր հավաքածուն Փարաջանովի «նռան գույնով» (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

30.03.2016, 13:44
Իտալացի դիզայներ Antonio Marras–ի գարուն–ամառ հավաքածուն նվիրված է լեգենդար կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին, գրում է «Կոմերսանտը»։
Antonio Marras–ի նոր հավաքածուն Փարաջանովի «նռան գույնով» (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Իտալացի դիզայներ Անտոնիո Մարասի գարուն–ամառ հավաքածուն նվիրված է լեգենդար կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին, գրում է «Կոմերսանտը»։

Հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9–ին Թբիլիսիում։ Նա համաշխարհային ճանաչում է ստացել նոր կինոլեզվի որոնման շնորհիվ նորարարական այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են` «Մոռացված նախնիների ստվերները» գուցուլ Իվանի մասին (1965 թ.) և «Նռան գույնը», որն իրենից ներկայացնում է 18–րդ դարի հայտնի հայ աշուղ Սայաթ–Նովայի կենսագրությունը ներկայացնող կինոմանրանկարների խճանկար։ Ականավոր ռեժիսոր, սցենարիստ և նկարչի ֆիլմերն արժանացել են տասնյակ հեղինակավոր միջազգային պարգևների։

 - рис.1

Իտալացի դիզայներ Անտոնիո Մարասը պատահմամբ, գիշերն է տեսել «Նռան գույնը» հեռուստատեսությամբ։ «Մի անգամ արթնացա կեսգիշերին, միացրի հեռուստացույցը և տեսա ֆիլմի մի դրվագ, որում կինը դեմքին էր մոտեցնում ժանյակավոր կտոր։ Դա Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մասին պատմող հաղորդում էր։ Արդեն առավոտյան ես սկսեցի տեղեկություն հավաքել այդ ռեժիսորի մասին։ 2007 թվականին Փարիզում տեսա նրա աշխատանքների ցուցահանդեսը։ Դա սեր էր առաջին հայացքից։ Ինչպե՞ս կարող էի չցնցվել կերպարների այդ հզոր հոքով, հնագույն պատմությունների, աներևակայելի բնավորությունների, եռաչափ պատկերների և տեսալուծումների միահյուսմամբ»։

 - рис.2

 - рис.3

Փարաջանովի արխաիկ իմպրովիզացիայի պարգևը համահունչ էր Մարասին։ Նրանց միավորեց ոչ միայն սերը փոքր հայրենիքի` Հայաստանի և Սարդինիայի հանդեպ, այլ նաև ոճային այն ընդհանրությունը, որը կարելի է սահմանել որպես «ամբողջի և բոլորի» գեղեցկություն։

 - рис.4

Ինքնամոռաց զգայականությունն ու արտահայտչականությունը նրանց ոչ պակաս են միավորում, քան սերը գույնի և ազգագրական կրքերի նկատմամբ։ Փարաջանովի դինամիկայի և գույների հոսքը Մարասի մոտ ընթերցվում է որպես ձևերից, ուրվագծերից և զարդանախշերից ձևավորվող ներդաշնակություն։ Հային հետևելով` իտալացին անտեսում է ձանձրալի ուսուցողականությունը` որպես չոր մնացորդ թողնելով արվեստի մաքուր ֆերմենտը, և միանգամայն փարաջանովյան կերպով իր համար և ինքնամեջբերման, և նույնիսկ մանիերականության տարածք է ստեղծում։

 - рис.5

 - рис.6

Որպես հավաքածուի ցուցադրության դեկորացիաներ օգտագործվել է իրանացի նկարիչ Մահմուդ Սալեհ Մոհամադի «Touch With Eyes» ինստալյացիան։ Արևելյան քիլիմ–գորգերից կառուցած պատը դարձել է մոդելների դեֆիլեի ֆոն։

 - рис.7

Առաջին շարքերի հյուրերի համար որպես նվեր թողած նռները, և բազմաշերտ, բազմակազմ կտորները, ժանյակները անպայման հիեցնում են Փարաջանովի կինոժապավանները։ Մարասը վերաիմաստավորել է ապաձևականության, տարանջատվածի միավորման, դրվագների և ոճային դետալների անսպասելի շեշտադրումների, դեկորների, նախշապատկերների, ֆակտուրաների շերտավորման ոճային արտահայտչական հնարք, որի աղբյուրը հայ ռեժիսորի կոլաժներն են։