423.85
4.07
402.21
+14
Եղանակը Երևանում
Հայ

Աշնանը նախատեսված «Ոսկե ծիրան» 18–րդ միջազգային փառատոնին Երևան կժամանեն կինեմատոգրաֆի աշխարհահռչակ ներկայացուցիչներ

16:04
03 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մեկնարկել են Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնին նվիրված աշխատանքները, որը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 3–10–ը։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեցին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը, փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանը։

Արա Խզմալյանը նշեց, որ հետպատերազմական իրավիճակում այն ուղղակի փառատոն չէ: Նրա խոսքով՝ փառատոները, կարծես թե դարձել են հանրային ինքնահաղթահարման ակցիաներ:

«Մենք, ըստ էության, սրանով հաստատում ենք կյանքի շարունակականությունը, հաստատում ենք մշակութային գործընթացների և հանրային հարաբերությունների շարունակականությունը, և մեր կամքը հաստատելու է այդ ամենը»,-ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Ըստ նրա՝ այս իրավիճակում շատ կարևոր է ուժ գտնել և թույլ չտալ, որ կարևորագույն գործընթացներն ընդհատվեն: Ավելին սա միայն ներքին բարոյահոգեբանական վիճակի հաղթահարման միջոց չէ:

«Մենք գիտենք, թե համավարակի պայմաններում, որքան դժվար է հրավիրել միջազգային ճանաչում ունեցող մարդկանց և ապահովել կենդանի շփումը: Մենք մեր տարբեր միջազգային միջոցառումների ժամանակ հյուրերից միայն մի բան ենք լսում, որ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, նույնիսկ եվրոպական շատ երկրներում չեն համարձակվում գնալ այդ քայլին, և պարզապես մարդկային կենդանի շփման ապահովումը այս պայմաններում, երբեմն գերազանցում է բուն փառատոնի խնդիրներին ու նպատակներին: Այսինքն փառատոների վրա դրվում են ավելի լուրջ խնդիրներ, քան պիտի լինեին»,-ասաց Արա Խզմալյանը:

Նրա խոսքով, փառատոնն ընդգրկել է այնպիսի ֆիլմացանկ, որը ներկայացնում է, թե տարբեր պատմական ժամանակներում, ինչպես են հադրութցիները հաղթահարել հանրային ճգնաժամերը: Այսինքն կինեմատոգրաֆիայի օգնությամբ ուղենիշեր կտրվեն հանրությանը, որպեսզի ի վերջո չթուլանա կամքն ու լավատեսությունը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը ներկայացրեց փառատոնի պաշտոնական պաստառը: Նրա խոսքով՝ այն ոչ միայն սինվոլիկ է, այլև թելադրում է այն հայեցակարգը, որով շարժվում է այդ տարի փառատոնը:

«Այս տարի մեր պաստառի հեղինակը ֆրանսաբնակ գրաֆիկ-դիզայներ Վահրամ Մուրադյանն է: Եվ այն հայեցակարգը, որը որդեգրել է և փորձել է փոխանցել, դա այդ միջանցիկությունն է: Այսինքն այն իրողությունը, որում մենք գտնվում էինք (պատերազմ, համաճարակ), թողնելով մեջքի հետևում, գնում ենք առաջ»,-ասաց Կարեն Ավետիսյանը:

Նա հավելեց նաև, որ այս տարի փառատոնի պատվավոր հյուրը լինելու է համաշխարհային կինոմատոգրաֆիստ Փոլ Շրեյդը: Նա 20-րդ դարի կինոյի խոշորագույն սցենարիստներից մեկն է, ով հեղինակել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք ենՄարտին Սկորսեզեի «Տաքսիստը», «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը» և այլ ֆիլմեր:

Կարեն Ավետիսյանի խոսքով՝ իսրայելցի ռեժիսոր Նադավ Լապիդը 2-րդ պատվավոր հյուրն է:

«Նադավ Լապիդն այսօրվա կինոյի նշանավոր դեմքերից մեկն է: Այսինքն այնպիսի սերնդային միջակայքում է գտնվում, որը ներկայացնում է հենց այսօրվա կինոն»,-ասաց գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը:

Հունգարացի թատրոնի և կինոյի հայտնի ռեժիսոր Կոռնել Մունդրուցոն փառատոնի 3-րդ հյուրն է: Փառատոնի շրջանակում կանցկացվի նրա՝ թատրոնը և կինոն վարպետության դասը:

Կարեն Ավետիսյանը հավելեց նաև, որ այս տարվա փառատոնի առանձնահատկությունն այն է, որ, բացի մեկ շաբաթյա կենտրոնացած ընթացքից, իր պաշտոնական ավարտից հետո նաև կունենա որոշակի շարունակականություն:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
31 Հուլիսի 2023
Disney-ը ամենայն հավանականությամբ չեղարկել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը
Disney-ը չեղարկել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը
11:02
29 Հուլիսի 2023
Աշխարհահռչակ Snoop Dogg-ը հանդես կգա Երևանում (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ Snoop Dogg-ը համերգով հանդես կգա Երևանում. ՎԻԴԵՈ
15:41
27 Հուլիսի 2023
Հայուհի Մադլենը Ջոն Լենոնի Imagine հիթի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիին (ՎԻԴԵՈ)
Հայուհի Մադլենը Ջոն Լենոնի Imagine հիթի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիին. ՎԻԴԵՈ
15:16
19 Հուլիսի 2023
«Սլավյանսկի բազար» մրցույթում Գրան Պրիի արժանացած Մաշա Մնջոյանը պատմել է իր տպավորությունների մասին
«Սլավյանսկի բազար» մրցույթում Գրան Պրիի արժանացած Մաշա Մնջոյանը պատմել է իր տպավորությունների մասին
14:32
17 Հուլիսի 2023
Հայաստանը ներկայացնող Մաշա Մնջոյանն արժանացել է Գրան Պրի մրցանակի «Славянский базар» մրցույթում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը Վիտեբսկում անցկացված «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակին. ՎԻԴԵՈ
13:02
10 Հուլիսի 2023
Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը՝ ARARAT հայկական կոնյակների աջակցությամբ (ՖՈՏՈ)
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և ARARAT հայկական կոնյակների համագործակցությունը տարիների պատմություն ունի. ՖՈՏՈ
14:11
03 Հուլիսի 2023
Ամերիկահայերը կոչ են անում Disney–ին չեղարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքի մասին սերիալի ցուցադրությունը
Ամերիկահայերը կոչ ենարել Disney-ին չեղարկել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալը
13:11
23 Հունիսի 2023
Անչափ հուզիչ. Ճապոնիայի դեսպանը Կապանում կատարում է «Հայի աչքեր» ստեղծագործությունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Անչափ հուզիչ. Ճապոնիայի դեսպանը Կապանում հայերեն կատարում է «Հայի աչքեր» ստեղծագործությունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:50
19 Հունիսի 2023
Պրոթեզները խոչընդոտ չեն. «Զինվորի տան» տղաներն ազգագրական պար են պարում (ՎԻԴԵՈ)
Պրոթեզները խոչընդոտ չեն. «Զինվորի տան» տղաներն ազգագրական պար են պարում. ՎԻԴԵՈ
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ