ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․ /նովոստի-Արմենիա/․ Երևանի պետական տիկնիկային թատրոնը վերսկսում է իր աշխատանքը՝ բացօթյա ներկայացմամբ։
«Վերջապես լավ լուր Ձեր և Ձեր փոքրիկների համար»,- ասվում է թատրոնի Facebook-յան էջում արված գրառման մեջ։
Загружается новость ... "Лево"
Մեկնարկը կտրվի օգոստոսի 26-ին 18:00-ին, կլինի «Երգում են Տիկնիկները» համերգային ծրագիրը, որի մասնակցությունն անվճար է՝ Սայաթ-Նովա փողոցից։
«Իսկ արդեն օգոստոսի 29-ին «Դում-Դում իմաստունը » և 30-ին «Անխելք մարդը» ներկայացումները կխաղանաք թատրոնի պատշգամբում, որի մասին կտեղեկացնենք հավելյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-