«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
14:42
02 Հունիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանաբնակ հայտնի երգիչ Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը ներկայացրել են համատեղ երգ ու տեսահոլովակ։
Ստեղծագործությունը կոչվում է «Yerevan»: Երգի երաժշտության հեղինակը Հայկ Ղուլյանն է, խոսքերի հեղինակներն են Հայկ Ղուլյանն ու Գարիկ Մարտիրոսյանը։ Տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը։
Տեսահոլովակը նկարահանվել է Երևանում` ներկայացնելով վարդագույն քաղաքի կոլորիտը։–0–
Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը Վիտեբսկում անցկացված «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակին. ՎԻԴԵՈ
Ամերիկահայերը կոչ ենարել Disney-ին չեղարկել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին