Վրեժ Կիրակոսյանը փայլուն կատարել է Miserere ստեղծագործությունը ռուսական «Ձայնը» մրցույթում (ՎԻԴԵՈ)

16.11.2019, 17:18
Վրեժ Կիրակոսյանը ցնցել է Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը» մրցույթի 8–րդ եթերաշրջանի ժյուրիին` «Կույր լսումներ» փուլում փայլուն կատարելով կոմպոզիտոր Գրիգորիո Ալեգրիի Miserere ստեղծագործությունը։
Վրեժ Կիրակոսյանը փայլուն կատարել է Miserere ստեղծագործությունը ռուսական «Ձայնը» մրցույթում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. 36–ամյա Վրեժ Կիրակոսյանը ցնցել է Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը» մրցույթի 8–րդ եթերաշրջանի ժյուրիին` «Կույր լսումներ» փուլում փայլուն կատարելով կոմպոզիտոր Գրիգորիո Ալեգրիի Miserere ստեղծագործությունը։

Загружается новость ... "Лево"

Ելույթի վերջին րոպեներին Վրեժին է շրջավել Կոնստանտին Մելաձեն։

«Ասեմ, թե ինչու պտտվեցի։ Դուք չհանձնվեցիք։ Երևում էր, որ մարդիկ չեն պտտվում և շատ կատարողներ այս էտապում հանձնվում են։ Տեսնում են, որ շանսեր չկան և սկսում են ավելի ու ավելի վատ երգել։ Դուք մինչև վերջ պայքարեցիք։ Վերջին նոտան խոսում է ձեր բնածին լավատեսության և բնավորության մասին, որը պետք է պահպանել և ողջունել, ինչն էլ ես արեցի։ Շնորհավորում եմ», - ասել է Մելաձեն։

Miserere ստեղծագործությունը գրվել է Սաղմոսարանի 50 սաղմոսների հիման վրա։

Նշենք, որ Վրեժ Կիրակոսյանը 2011թ.–ին հաղթել է Հայաստանում անցկացված X Factor երգի մրցույթում։–0–