Շանհայում կկայանա Արամ Խաչատրյանի «Սուսերով պարի» մասին պատմող ֆիլմի համաշխարհային պրեմիերան (ՎԻԴԵՈ)

01.06.2019, 12:55
Շանհայում կկայանա Արամ Խաչատրյանի գլուխգործոցի`«Սուսերով պարի» մասին պատմող ֆիլմի համաշխարհային պրեմիերան:
Շանհայում կկայանա Արամ Խաչատրյանի «Սուսերով պարի» մասին պատմող ֆիլմի համաշխարհային պրեմիերան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Շանհայի միջազգային 22–րդ կինոփառատոնի շրջանակում կկայանա «Սուսերով պար» ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Կինոփառատոնը կանցկացվի հունիսի 15–24–ը։

Այս մասին Facebook–յան իր էջում գրել է ֆիլմի պրոդյուսերներից մեկը` Ռուբեն Դիշդիշյանը` հրապարակելով ֆիլմի պոստերը։

Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին պատմող ֆիլմի ռեժիսորն է Յուսուպ Ռազիկովը, գլխավոր դերակատարն է ռուսաստանցի դերասան Համբարձում Կաբանյանը։

Ինչպես նշվում է «Կինոպոիսկ» ռուսական պորտալում, ֆիլմը ներկայացնում է Արամ Խաչատրյանի «Սուսերով պար» գլուխգործոցի ստեղծման պատմությունը։–0–