Սեքսուալության խորհրդանիշ. Քայլի Ջենները նկարահանվել է Cardi B–ի պրովոկացիոն տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
10:15
08 Օգոստոսի 2020
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը` միլիարդատիրուհի և Kylie Cosmetics ապրանքանիշի հիմնադիր Քայլի Ջենները նկարահանվել է հիփ–հոփ կատարող Cardi B–ի նոր պրովոկիացիոն տեսահոլովակում։
Տեսահոլովակում Քայլին հանդես է գալիս վագրային զգեստով` նրբագեղ քայլելով հյուրանոցային սրահով։
Cardi B–ն երգը կատարում է ռեփ կատարող Megan Thee Stallion–ի հետ։
Forbes–ի հրապարակած վարկանիշի համաձայն, Քայլին դարձել է 2020թ.–ի ամենաբարձր վարձատրվող աստղը։ Ավելի վաղ Forbes–ը Քայլիին զրկել է պատմության ամենաերիտասարդ միլիարդատիրուհու կարգավիճակից նրա ունեցվածքի հետ կապված մեքենայությունների պատճառով։–0–
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ