Սենսացիոն կատարում. 16-ամյա Գարիկ Զաբելյանի ցնցող ելույթը ոտքի է հանել ռուսական շոուի ժյուրիի բոլոր 100 անդամներին (ՎԻԴԵՈ)
14:20
02 Մարտի 2021
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. 16–ամյա Գարիկ Զաբելյանը գերել է «Ну-ка все вместе!» ռուսական շոուի ժյուրիին։
Հայտնի երգիչ Սերգեյ Լազարևը կիսվել է Զաբելյանի կատարմամբ` նշելով, որ նա շոուի նոր եթերաշրջանի առաջին մասնակիցն է, ով դուրս է եկել եզրափակիչ։
«Միանգամից առաջին եթերի ժամանակ 16–ամյա Գարիկ Զաբելյանը ոտքի է հանել հարյուրավոր փորձագետների իր ցնցող ձայնով և Ուիթնի Հյուսթոի երգի անկրկնելի կատարմամբ», – գրել է Լազարևը։
Գարիկը վաստակել է 100 ձայն։ Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը մինչև արցունքները հիացել է Գարիկի կատարմամբ։
«Սենսացիա։ «Ну-ка все вместе!»–ի երրորդ եթերաշրջանում 16–ամյա կատարողը հավաքում է 100 ձայն։ Սա անհավանական է», – նշել է ժյուրիի անդամ, երգիչ Նիկոլայ Բասկովը։–0–
Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը Վիտեբսկում անցկացված «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակին. ՎԻԴԵՈ
Ամերիկահայերը կոչ ենարել Disney-ին չեղարկել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին