Սցենարիստ Սթիվեն Զաիլյանի գանգստերական ֆիլմը հավակնում է «Օսկարի» (ՎԻԴԵՈ)

30.11.2019, 19:41
Հայազգի սցենարիստ Սթիվեն Զաիլյանի գանգստերական ֆիլմը հավակնում է «Օսկարի». ՎԻԴԵՈ
Սցենարիստ Սթիվեն Զաիլյանի գանգստերական ֆիլմը հավակնում է «Օսկարի» (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի ./Նովոստի–Արմենիա/.  Վերլուծաբանները գնահատել են, թե որ ֆիլմերն են 2020թ.–ին հավակնում «Օսկար» մրցանակի։ Ֆիլմերի ցանկը հրապարակվել է Gold Derby կայքում, որը ներկայացնում է հեղինակավոր ժամանցային հրատարակությունների փորձագետների կանխատեսումները։

Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» (The Irishman) գանգստերական դրաման, որը նկարահանվել է Սթիվեն Զաիլյանի սցենարով, դարձել է 2020թ.–ի «Օսկարի» գլխավոր հավակնորդը։ 

Գլխավոր դերակատարներն են Ալ Պաչինոն, Ռոբերտ դե Նիրոն և Բոբբի Կանավելեն։ «Իռլանդացին» ֆիլմում Սկորսեզեն անդրադառնում է գանգստերների կյանքին։ 

Ֆիլմի գլխավոր հերոսը, ում մարմնավորում է Ռոբերտ դե Նիրոն, ամերիկացի Ֆրենկ Շիրանն է` «Իռլանդացի» մականվամբ, ով սպանել է քսանհինգ գանգստերների, այդ թվում` հայտնի Ջիմի Հոֆին (Ալ Պաչինո)։ Շիրանը մաֆիոզ–մարդասպանի համբավ ունի։

Սցենարը գրել է հայազգի Սթիվեն Զաիլյանը` Չարլզ Բրանդտի «Ես լսել եմ` դուք տներ եք ներկում» վեպի մոտիվներով։–0–