438.63
4.38
404.42
+2
Եղանակը Երևանում
Հայ

Ռուզան Մանթաշյանը հայտարարել է, որ Դրեզդենի բալի կազմակերպիչները չեղարկել են իր ելույթն ադրբեջանցի տենորի պատճառով

13:21
15 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայ օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը, որի պատճառով, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է ելույթ ունենալ փետրվարի 7–ին Դրեզդենի ամենամյա օպերային բալի բացման արարողությանը, հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ նրան անգամ չեն հրավիրել միջոցառմանը։

Երգչուհին իր Facebook–յան էջում հրապարակել է Agence Massis Opéra–ի հայտարարությունը, որտեղ նշվում է, որ «թյուրիմացությունը», որի մասին խոսվում է Semper Opera Ball–ի մամլո հաղորդագրության մեջ, նպատակ ունի այս «հակամարտության» պատասխանատվությունը դնել Agence Massis Opéra-ի վրա:

Բանակցություններ առանց պայմանագրի

Հայտարարության մեջ նշվում է, որ Semper Operaball-ը պատրաստակամություն էր հայտնել հրավիրելու Ռուզան Մանթաշյանին` հանդես գալու փետրվարի 7-ին կայանալիք համերգի ընթացքում

«Իրոք, 2019թ. սեպտեմբերին տեղի ունեցած առաջին նամակագրությունից հետո, որում մեզանից հետաքրքրվում էին, թե արդյոք տիկին Մանթաշյանը կարող է հանդես գալ համերգի օրը, գրավոր կապը շարունակվել է առանց որևէ խնդրի և առնչվել է բանակցությունների ընթացքում շոշափվող տարատեսակ հարցերի, ինչպիսին են կոնտակտային տվյալները, ծրագիրը, ֆինանսական պայմանները, մուտքի արտոնագրի տրամադրումը, և այլն։ Մոտ 15 էլեկտրոնային նամակներով փոխանակվելուց հետո հրավերը կարծես թե վերջնականացված էր», – նշվում է հայտարարության մեջ։

Ինչպես նշում են Agence Massis Opéra –ից, 2020թ. հունվարի 10-ին ստացվել է վերջին գրավոր հաղորդագրությունը, որում հայտարարվում էր Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը չեղյալ հայտարարելու մասին, քանի որ «պարոն Յուսիֆ Էյվազովը չի ցանկանում ելույթ ունենալ նրա հետ»:

«Սա, հավանաբար, կազմակերպիչների համար ստեղծել է բավականին անհարմար իրավիճակ, բայց մենք մեր կատարողի համար ստեղծված այս անախորժ իրավիճակի զարգացման հարցում որևէ պատասխանատվություն չունենք։ Մենք կասկածի տակ չենք դնում Semper Opernball-ի հեղինակությունը և բոլոր ազգերն ու մշակույթները ներկայացնող կատարողների համար նրա հասանելիությունը», – նշվում է հայտարարության մեջ։

 

Սկանդալ և հերքում

Օրերս այս առիթով իր Facebook–յան էջում գրառում է կատարել օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, մասնավորապես նշելով, որ ազգությամբ ադրբեջանցի, օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ`պատճառաբանելով, որ Մանթաշյանը հայ է, այսինքն քաղաքական նկատառումներով։

Այնուհետև Էյվազովը հերքեց այս տեղեկատվությունը` Instagram–ում հրապարակելով Semper Opera Ball–ի կազմակերպիչների պաշտոնական հայտարարությունը, որում նշվում է, որ Semper Opera Ball–ի կազմակերպիչները երբեք պայմանագիր չեն կնքել Ռուզան Մանթաշյանի հետ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը ելույթ ունենալու վերաբերյալ, և գուցե, տեղի է ունեցել թյուրըմբռնում տիկին Մանթաշյանի մենեջերների կողմից»։

Ինքը երգիչը գրել է, որ ինքը ադրբեջանցի է և ունի «լիովին հստակ պատկերացում և կարծիք Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծված իրադրության շուրջ»։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:50
31 Հունվարի 2024
Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը
Ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին
12:52
26 Հունվարի 2024
Աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ (ՎԻԴԵՈ)
Հայկական չքնաղ քանոնի ելևէջները․ աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ․ ՎԻԴԵՈ
21:15
22 Հունվարի 2024
Այսօր հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 103–ամյակն է
Հունվարի 22–ին նշվում է հայ անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և խորհրդային հիթերի հեղինակ Առնո Բաբաջանյանի 103–ամյակը
09:43
19 Հունվարի 2024
Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
Լորիս Ճգնավորյանի որդին՝ Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
21:15
16 Հունվարի 2024
Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
Ֆրանսիական հեղինակավոր Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
12:28
16 Հունվարի 2024
Պատանի ջութակահար Դավիթ Բաբայանը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի
Ի նշանավորումն իր հաղթանակի՝ մրցույթի ժյուրիի որոշմամբ Դավիթը ելույթ է ունեցել  «New Jersey Sinfonietta» նվագախմբի հետ
16:53
15 Հունվարի 2024
«Գոյ» թատրոնը լուծարվում է՝ միանալով մեկ այլ թատրոնի․ կոլեկտիվը բողոքի ակցիա է կազմակերպել
«Գոյ» փորձարարական թատրոնի ստեղծագործական խումբը բողոքի ակցիա է իրականացնում
16:26
15 Հունվարի 2024
Փարաջանովի 100–ամյակին ընդառաջ․ Ֆրանսիական «Տոբոգան» թատրոնում տեղի կունենա «Նռան գույնը» պարային ներկայացման պրեմիերան
«Նռան գույնը» պարային ներկայացման հայաստանյան պրեմիերան տեղի կունենա 2024 թվականի մարտին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
15:02
09 Հունվարի 2024
«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում
Ի նշանավորումն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացում է «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը
09:42
08 Հունվարի 2024
Հունվարի 9–ին կմեկնարկեն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները
2024 թ. հունվարի 9-ին նշվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը
12:18
22 Դեկտեմբերի 2023
Հայկական «Amerikatsi» ֆիլմն առաջին անգամ ընդգրկվել է «Օսկարի» շորթլիսթում՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմից
Պատմական իրադարձություն․ հայկական «Amerikatsi» ֆիլմն առաջին անգամ ընդգրկվել է «Օսկարի» շորթլիսթում՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմից
13:27
19 Դեկտեմբերի 2023
Netflix–ը ՀՀ–ում կնկարահանի երկու ֆիլմ և մեկ սերիալ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել հայտնի դերասան Թիլ Շվայգերի ներկայացուցչի հետ