Ռոզա Լինի փայլուն ելույթը «Եվրատեսիլ 2022»–ի կիսաեզրափակչում, ի դեպ Հայաստանն անցել է եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
10:51
11 Մայիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը «Եվրատեսիլ 2022»–ում ներկայացնող Ռոզա Լինն առաջին կիսաեզրափակչի արդյունքում դուրս է եկել մրցույթի եզրափակիչ։
21–ամյա Ռոզան, ով ելույթ է ունեցել վերջինը, փայլուն կատարել է «SNAP» ստեղծագործությունն ու արժանացել հանդիսատեսի բուռն ծափահարություններին։ Ռոզայի ելույթի բեմադրության հեղինակները ավստրիացի Մարվին Դիեթմանն է և անգլիացի Դեն Շիփթոնը։
Առաջին կիսաեզրափակչին մասնակցած 17 արտիստներից եզրափակիչ են դուրս եկել նաև Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան և Նիդերլանդները։
Եզրափակչին կմասնակցեն նաև երկրորդ կիսաեզրափակչի հաղթողներն ու այսպես կոչված «Մեծ հնգյակը»` մրցույթի հիմնադիր երկրները` Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան և Ֆրանսիան։
«Եվրատեսիլ» երգի միջազգային 66–րդ մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կանցկացվի Թուրինում մայիսի 12–ին, եզրափակիչը` մայիսի 14–ին PalaOlimpico արենայում։–0–
Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը Վիտեբսկում անցկացված «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակին. ՎԻԴԵՈ
Ամերիկահայերը կոչ ենարել Disney-ին չեղարկել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին