Ռոզա Լին փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2022»–ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
23:56
14 Մայիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը «Եվրատեսիլ 2022»–ում ներկայացնող Ռոզա Լին փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում, որն անցկացվում է Իտալիայի Թուրին քաղաքում:
Ռոզան փայլուն կատարեց «SNAP» ստեղծագործությունը: Նրա ելույթի բեմադրության հեղինակները ավստրիացի Մարվին Դիեթմանն է և անգլիացի Դեն Շիփթոնը։
«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի եզրափակչում մասնակցում է 25 երկիր: Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան և Ֆրանսիան չեն մասնակցել կիսաեզրափակիչներում: Եզրափակիչ են անցել Չեխիան, Ռումինիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Հայաստանը, Նիդերլանդները, Ուկրաինան, Լիտվան, Ադրբեջանը, Հունաստանը, Իսլանդիան, Մոլդովան, Ավստրալիան, Լեհաստանը, Սերբիան և Էստոնիան:-0-
Ապրիլի 30-ին ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի աջակցությամբ Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ ականավոր ջազմեն Գարի Կեսայանի համերգը. ՖՈՏՈ