ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական Առաջին ալիքը որոշել է չեղյալ հայտարարել «Ձայնը. երեխաներ» նախագծի վեցերորդ եթերաշրջանի եզրափակչի արդյունքները, որտեղ հաղթանակ էր տարել երգչուհի Ալսուի և գործարար Յան Աբրամովի դուստրը` Միկելլան: Ինչպես նշում է РБК-ն, այդ մասին ասված է հեռուստաալիքի տարածած հայտարարությունում:
Загружается новость ... "Лево"
«Ստուգումների միջանկյալ արդյունքները հաստատում են, որ քվեարկության վրա գործադրվել է արտաքին ներգործություն, որն ազդել է շոուի արդյունքների վրա», - իրենց որոշումը բացատրել են հեռուստաալիքի ներկայացուցիչները` նշելով, որ շոուի ստուգումների վերջնական հաշվետվությունը պատրաստ կլինի մինչև մայիսի վերջ:
Ռուսաստանի Առաջին ալիքն իր հայտարարությունում նշել է նաև, որ աուդիտի նպատակն է հաստատել կամ հերքել քվեարկության վրա արհեստական ազդեցության փաստը: Հեռուստաալիքի ներկայացուցիչները նշել են, որ խնդիր չի դրվել մեղադրել որևէ մեկին:
Հեռուստաալիքը որոշել է նաև պատրաստել «Ձայնը. երեխաներ» նախագծի հատուկ թողարկում, որը ուղիղ եթերով կհեռարձակվի մայիսի 24-ին, նկարահանումներին կմասնակցեն եզրափակիչ դուրս եկած բոլոր երեխաները:
Մինչև հաջորդ եթերաշրջանի սկիզբ Առաջին ալիքը մտադիր է նաև թարմացնել քվեարկության մեխանիզմը:-0-