ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ Լեհաստանի Գլիվիցե քաղաքում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2019» մրցույթը։
Ազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Լեհաստանը ներկայացնող Վիկտորիա Գաբորը, ով վաստակեց 278 միավոր։
Հայաստանը ներկայացնող Կարինա Իգնատյանը «Colors of your dream» երգով զբաղեցրեց 9–րդ տեղը` վաստակելով 115 միավոր։
«Մանկական Եվրատեսիլ 2019» մրցույթն անցկացվեց նոյեմբերի 24–ին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում։ Բացի Հայաստանից, մրցույթին մասնակցում էին 18 երկրների` Ավստրալիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Իսպանիայի, Վրաստանի, Բելառուսի, Մալթայի, Ուելսի, Ղազախստանի, Լեհաստանի, Իռլանդիայի, Ուկրաինայի, Նիդերլանդների, Պորտուգալիայի, Իտալիայի, Ալբանիայի, Սերբիայի ներկայացուցիչները։
Կարինան ծնվել է Կալուգայում, սկսել է երգել վեց տարեկանից։ 2017թ.–ին Կարինան մասնակցել է Ռուսական Առաջին ալիքով հեռարձակված «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծում, նրա մարզիչն էր Դիմա Բիլանը։ 2019թ.–ին պատանի երգչուհին մասնակցել է «Մանկական Նոր ալիք» մրցույթում` զբաղեցնելով 4–րդ տեղը։–0–
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ