ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Մոսկվայում մահացել է «Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովը։
Այս մասին հինգշաբթի lenta.ru–ին հայտնել է երգչի տնօրեն Արկադի Կուդրյաշովը, տեղեկատվությունը հաստատել են նաև բժշկական շրջանակներում։
Երգիչը մահացելէ ինֆարկտից գիշերը շտապօգնության մեքենայում։ Շատունովը 48 տարեկան էր։
Յուրի Շատունովը ծնվել է Բաշկիրիայում 1973թ.–ին։ Նրա ծնողներն ամուսնալուծվել են, երբ Յուրին երեք տարեկան էր։ Շատունովը 11 տարեկան էր, երբ նրա մայրը մահացել է։ Դեռահաս տարիները Յուրին անցկացրել է մանկատանը, որտեղ ծանոթացել է Սերգեյ Կուզնեցովի հետ, ով գեղարվեստական ինքնագործունեության խմբակի ղեկավար էր։ Այդ ժամանակ էլ սկսվել է «Ласковый май» խմբի պատմությունը։–0–
ԳեոՊրոՄայնինգը ավարտել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մեծ բեմի ակուստիկ և լուսավորության համակարգի տեխնիկական վերազինման ծրագիրը. ՖՈՏՈ