Լոս Անջելեսում կայացել է «Օսկար» մրցանակաբաշխությունը

28.03.2022, 09:54
Հայտնի են այս տարվա օսկարակիրները
Լոս Անջելեսում կայացել է «Օսկար» մրցանակաբաշխությունը
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./Նովոստի-Արմենիա/. Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Օսկար» մրցանակաբաշխության 94-րդ արարողությունը:

Ամերիկյան կինոակադեմիայի կողմից լավագույն ֆիլմ է ճանաչվել «Կոդա»-ն:

Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ջեյն Քեմփոնը «Շան ուժը» ֆիլմի համար:

Լավագույն դերասան է ճանաչվել Ուիլ Սմիթը «Ռիչարդ արքան» ֆիլմի համար, լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջեսիկա Չեսթեյնը «Թեմի Ֆեյի աչքերը» ֆիլմի համար:

Մյուս անվանակարգերի հաղթողներն են.

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի – Արիանա Դեբոս, «Վեսթսայդյան պատմություն»

Երկրորդ պլանի լավագույն դերասան – Թրոյ Քոցուր, «Կոդա»

Լավագույն օրիգինալ սցենար – Քեննեթ Բրանա, «Բելֆասթ»

Ֆիլմի լավագույն երաժշտություն – Հանց Ցիմեր, «Դյունա»

Լավագույն մոնտաժ – Ջո Ուոլքեր, «Դյունա»

Լավագույն օպերատոր – Գրեգ Ֆրեյզեր, «Դյունա»

Լավագույն նկարիչ -Պատրիկ Վերմիթ և Սյուզաննա Սիփոս, «Դյունա»

Լավագույն ձայն – «Դյունա»

Լավագույն վիզուալ էֆեկտներ – «Դյունա»

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» - «Էնկանտո»

Լավագույն օտարալեզու ֆիլմ – «Նստիր մեքենայիս ղեկին», Ճապոնիա:-0-