Լոնդոնում ցուցադրվել է հայկական «Կարինե» մյուզիքլը

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հունվարի 21-ին Լոնդոնի «Cine Lumiere» կինոթատրոնում ցուցադրվել է առաջին հայկական մյուզիքլը՝ «Կարինե»-ն: Այս մասին հայտնում է arm-world.ru-ն` հղում անելով Հայաստանի ազգային կինոկենտրոնին:
Լոնդոնում գրանցված բրիտանական «Kino Klassika» կազմակերպությունը համակարգում է սովետական, ռուսական և անդրկովկասյան կինոսեզոնները:
Բրիտանական կինոյի հեղինակավոր ինստիտուտի հետ համագործակցությամբ՝ երաժշտական ֆիլմերի (մյուզիքլների) ցուցադրման ծավալուն ծրագրի շրջանակում հունվարի 21-ին Լոնդոնուի «Cine Lumiere» կինոթատրոնում տեղի ունեցավ հայկական կինոժառանգության լավագույն օրինակներից մեկի՝ հայկական առաջին մյուզիքլի՝ Երվանդ Մանարյանի «Կարինե»-ի (1969 թ.) ցուցադրությունը:
«Cine Lumiere» կինոթատրոնը հայտնի է համաշխարհային կինոյի կինարտ-հաուս և սասական ժանրերի ֆիլմերի ցուցադրությամբ:
Արման Մանարյանը հայկական կինոյի դասական: Նա նկարահանել է նաև «Տժվժիկ», «Հեղնար աղբյուր», «Վերադարձ», «Սպիտակ ափեր», «Կապիտան Առաքելը», «Ընկեր Փանջունի» և այլ ֆիլմեր:-0-