Կթողարկվի մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունների ալբոմը

16.12.2024, 19:01
Մանսուրյանական սիրված ստեղծագործությունները հասանելի կլինեն բոլոր առաջատար հարթակներում՝ Spotify, Apple Music, Amazon Music, YouTube և այլ

Կթողարկվի մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունների ալբոմը

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 20-ին կթողարկվի հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունների ալբոմը` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 

Մանսուրյանական սիրված ստեղծագործությունների ձայնագրությունն ու ալբոմի թողարկումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` կոմպոզիտորի ծննդյան 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: 

Այն հասանելի կլինի բոլոր առաջատար հարթակներում (Spotify, Apple Music, Amazon Music, YouTube և այլ)։