Կարինա Իգնատյանն առաջին փորձն է անցկացրել «Մանկական Եվրատեսիլ 2019»–ի բեմում (ՎԻԴԵՈ)
18:59
20 Նոյեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Մանկական Եվրատեսիլ 2019» մրցույթում Հայաստանը ներկայացնող Կարինա Իգնատյանն առաջին փորձն է անցկացրել Լեհաստանում։
Կարինան հանդես է գալիս «Colors of your dream» երգով։ Նախօրեին հայտնի է դարձել, որ Կարինան մրցույթում հանդես է գալու 15 համարի ներքո։
«Մանկական Եվրատեսիլ 2019» մրցույթը կանցկացվի նոյեմբերի 24–ին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում։ Բացի Հայաստանից, մրցույթին մասնակցում են 18 երկրների` Ավստրալիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Իսպանիայի, Վրաստանի, Բելառուսի, Մալթայի, Ուելսի, Ղազախստանի, Լեհաստանի, Իռլանդիայի, Ուկրաինայի, Նիդերլանդների, Պորտուգալիայի, Իտալիայի, Ալբանիայի, Սերբիայի ներկայացուցիչները։–0–
Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը Վիտեբսկում անցկացված «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակին. ՎԻԴԵՈ
Ամերիկահայերը կոչ ենարել Disney-ին չեղարկել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին