Ի հիշատակ լեգենդար Բելմոնդոյի.մեկ լուսանկարի պատմություն (ՖՈՏՈ)

07.09.2021, 10:49
Ի հիշատակ լեգենդար Բելմոնդոյի.մեկ լուսանկարի պատմություն.ՖՈՏՈ
Ի հիշատակ լեգենդար Բելմոնդոյի.մեկ լուսանկարի պատմություն (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ազնավուրի հիմնադրամը Facebook–յան իր էջում հրապարակել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի և կինոյի լեգենդ Ժան–Պոլ Բելմոնդոյի վերջին համատեղ լուսանկարը։ 

«2018 թվականի սեպտեմբերի 25-ին Շառլ Ազնավուրը հանդիպեց իր ընկերոջ՝ Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ իրենց սիրելի սրճարաններից մեկում: Հանդիպումը նշանավորվեց մի քանի օր անց այն կրկնելու խոստումով և այս թանկարժեք լուսանկարով՝ ի հիշատակ այդ առիթի: Ճակատագիրը , սակայն, այլ կերպ որոշեց... Բելմոնդոն վերջին հրաժեշտը տվեց իր ընկերոջը հանդիպումից օրեր անց՝ հոկտեմբերի 5 -ին, Լեզ Էնվալիդ համալիրում…Այսօր սիրված դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն հեռացավ կյանքից: Մենք ցավակցում ենք նրա ընտանիքին, ընկերներին և երկրպագուներին: Նրա մշակութային ժառանգությունը հավերժ կմնա մեզ հետ», – նշվում է հաղորդագրության մեջ: 

Նշենք, որ Բելմոնդոն մահացել է երեկ, նա 88 տարեկան էր։–0–