555.89
6.69
478.76
+24
Եղանակը Երևանում
Հայ

Հեռահար ջազ կամ անակնկալ Հայաստանի պետական ջազ նվագախմբի կողմից (ՎԻԴԵՈ)

16:59
30 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ջազի միջազգային օրվա առթիվ Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, անակնկալ տեսանյութ է պատրաստել:

Պահպանելով համավարակի կանոնները՝ երաժիշտները տեսանյութում կատարում են Արմեն Հյուսնունցի նոր ստեղծագործությունը։

Անդրադառնալով Ջազի միջազգային օրվան՝ Արմեն Հյուսնունցը կարևոր է համարում ջազի հանրահռչակման գործում նման տոների առկայությունը: Փաստում է՝ նվագախումբը տարբեր տարիներին մշտապես մասնակցություն է ունեցել տոնի շրջանակում անցկացվող միջոցառումներին, և այս անգամ էլ, հաշվի առնելով ստեղծված արտակարգ իրավիճակը, որոշել են այս կերպ իրենց շնորհավորանքը հղել ջազի սիրահարներին:

Загружается новость ... "Лево"

«Հայկական ջազը մեծ պոտենցյալ ունի: Կարծում եմ՝ պետք է փորձենք այն ամբողջությամբ վեր հանել ու ներկայացնել աշխարհին: Մենք ունենք շատ վառ կատարողներ, երիտասարդ տաղանդավոր սերունդ, ովքեր պարբերաբար հանդես են գալիս թե՛ Հայաստանում, թե՛ երկրի սահմաններից դուրս: Ջազի զարգացման ու կայացման գործում շատ եմ կարևորում նաև Հայաստանում ամենամյա ջազ փառատոնի անցկացումը, որն իսկական երաժշտական տոն է»,-ասում է Արմեն Հյուսնունցը:

Ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ երաժշտախումբը մշտապես ջազ երաժշտությունը լավագույն կերպով ներկայացրել ու ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից հետո ներկայացնելու է միջազգային բեմերում՝ ամենահեղինակավոր փառատոնների շրջանակում:

Հյուսնունցը փաստում է՝ առաջիկայում բազում հետաքրքիր ծրագրեր են իրականացնելու հանդիսատեսի համար, և ջազ երաժշտությունն է՛լ ավելի մոտեցնելու են ունկնդրին:

Նշենք, որ 2011թ. վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձև, համաձայն որի, 2012 թվականից ապրիլի 30-ը նշվելու է որպես Ջազի միջազգային օր: Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև:–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:26
12 Հոկտեմբերի 2021
Նոր միզասցեն, թարմացված բեմական զգեստներ.«Սպարտակ»-ը կրկին Օպերային թատրոնի խաղացանկում է
«Սպարտակ» բալետային ներկայացումը երկարատև դադարից հետո դարձյալ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում է
13:43
11 Հոկտեմբերի 2021
ARARAT լեգենդար կոնյակի հատուկ մրցանակը` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում (ՖՈՏՈ)
«Ոսկե ծիրան» XVIII Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ARARAT կոնյակը սահմանել է հատուկ մրցանակ` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում.ՖՈՏՈ
13:24
11 Հոկտեմբերի 2021
Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» XVIII Երևանի միջազգային կինոփառատոնի մրցանակների հանձնման արարողությունը (ՖՈՏՈ)
Տարիներ առաջ ձևավորված ARARAT լեգենդար հայկական կոնյակների և «Ոսկե ծիրանի» համագործակցությունը այս տարի բացեց լիովին նոր եզր.ՖՈՏՈ
20:39
07 Հոկտեմբերի 2021
«Մեր բակը 25 տարի անց». հրապարակվել է ֆիլմի թիզերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է «Մեր բակը 25 տարի անց» ֆիլմի թիզերը.ՎԻԴԵՈ
17:37
07 Հոկտեմբերի 2021
Էնքան էի սիրում, որ նվագում էիր... Արսեն Սաֆարյանի հուզիչ տեսանյութը Հայկոյի հետ (ՎԻԴԵՈ)
Էնքան էի սիրում, որ նվագում էիր... Արսեն Սաֆարյանի հուզիչ տեսանյութը Հայկոյի հետ.ՎԻԴԵՈ
17:40
29 Սեպտեմբերի 2021
Մրցանակակիր և բազում երգերի հեղինակ.ներկայացնում ենք Հայկոյի թոփ դարձած երգերն ու տեսահոլովակները (ՎԻԴԵՈ)
Մենք ներկայացնում ենք Հայկոյի հիթ դարձած հինգ լավագույն երգերն ու տեսահոլովակները
12:26
29 Սեպտեմբերի 2021
«Երբ որ քամին հանդարտվի» հայկական կինոնկարը կառաջադրվի Օսկարի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում (ՎԻԴԵՈ)
«Երբ որ քամին հանդարտվի» հայկական կինոնկարը կառաջադրվի Օսկարի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում.ՎԻԴԵՈ
20:23
24 Սեպտեմբերի 2021
Այս տարի «Ոսկե ծիրանի» շրջանակում կցուցադրվեն միջազգային հեղինակավոր մրցույթներում հաղթած ֆիլմեր
Հայ հանդիսատեսն այս տարի կվայելի ֆրանսիական կինոյի իսկական հրավառություն
14:57
07 Սեպտեմբերի 2021
Սոֆի Մխեյանը ներկայացրել է «Գնա, գալիս եմ» սուպերհիթի cover տարբերակը (ՎԻԴԵՈ)
Սոֆի Մխեյանը ներկայացրել է «Գնա, գալիս եմ» սուպերհիթի cover տարբերակը.ՎԻԴԵՈ
10:49
07 Սեպտեմբերի 2021
Ի հիշատակ լեգենդար Բելմոնդոյի.մեկ լուսանկարի պատմություն (ՖՈՏՈ)
Ի հիշատակ լեգենդար Բելմոնդոյի.մեկ լուսանկարի պատմություն.ՖՈՏՈ
16:04
03 Սեպտեմբերի 2021
Աշնանը նախատեսված «Ոսկե ծիրան» 18–րդ միջազգային փառատոնին Երևան կժամանեն կինեմատոգրաֆի աշխարհահռչակ ներկայացուցիչներ
Աշնանը նախատեսված «Ոսկե ծիրան» 18–րդ միջազգային փառատոնին Երևան կժամանեն կինեմատոգրաֆի աշխարհահռչակ ներկայացուցիչներ
14:20
31 Օգոստոսի 2021
Այսօր Վիլյամ Սարոյանի 113–ամյակն է. ներկայացնում ենք վարպետի 10 ամենակոլորիտային մեջբերումները, որոնք կստիպեն մտասուզվել
Այսօր Վիլյամ Սարոյանի 113–ամյակն է. ներկայացնում ենք վարպետի 10 ամենակոլորիտային մեջբերումները, որոնք կստիպեն մտասուզվել