416.92
4.78
387.22
+17
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի են «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության հավակնորդները

23:03
10 Դեկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոտսի-Արմենիա/. ԱՄՆ-ում հայտնի են դարձել «Ոսկե Գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդները, որն այս տարի կանցկացվի հունվարի 5-ին: Երեկոն կվարի բրիտանացի կատակերգու Ռիկի Ջերվեյսը, հաղորդում է BBC-ին: 

Մրցանակը հանձնում է Օտարերկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիան, որը հիմնվել է Լոս Անջելեսում 1943թ.-ին: Համարվում է, որ «Ոսկե Գլոբուսն» «Օսկար»-ին նախորդող յուրատեսակ մի փորձ է: 

Այս տարի բազմաթիվ անվանակարգերում ընդգրկված են Netflix սթրիմինգային ծառայության կողմից նկարահանված ֆիլմերը: «Ամուսնական պատմություն» (Marriage Story) ֆիլմն ընդգրկված է վեց (ամենից շատ անվանակարգերը), Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» ֆիլմը` հինգ, իսկ «Երկու պապերը» ֆիլմը` չորս անվակարգերում: 

Загружается новость ... "Лево"

Հինգ անվանակարգում է ներառված է Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը:   

Նոմինացված սերիալների թվում կարելի է առանձնացնել «Թագը», «Չերնոբիլ» և «Անհավանականը» սերիալները: Բոլորն ընդգրկվել են չորս անվանակարգերում: 

Առաջին անգամ «Ոսկե Գլոբուսին» առաջադրվել է սերիալ, որը ստեղծվել է Apple ընկերության նոր սթրիմինգային  ծառայության կողմից: «Առավոտյան շոուն», որում նկարահանվել են Ջենիֆեր Էնիստոնը և Սթիվ Կարելը, կարող է մրցանակի արժանանալ «Լավագույն հեռուստատեսային սերիալ» (դրամա) անվանակարգում:

Դրամատիկ ֆիլմում տղամարդու լավագույն դերի համար անվանակարգում հավակնորդներից մեկն է «Ֆորդն ընդդեմ Ֆերարիի» ֆիլմում հանդես եկող Քրիստիան Բեյլը: Մրցանակի համար նույնպես պայքարում են Ջոնաթան Փրայսը («Երկու պապերը»), Անտոնիո Բանդերասը («Ցավ և փառք»), Ադամ Դրայվերը («Ամուսնական պատմություն») և Հոակին Ֆենիքսը («Ջոկեր») ֆիլմի համար: 

Կատարկերգությունում կամ մյուզիքլում տղամարդու լավագույն դերի համար պայքարում են երկու բրիտանացիներ` Դենիել Քրեյգը («Դանակները դուրս») և Թերոն Էջերթոնը («Ռոքեթմեն»): Մրցանակի մյուս հավակնորդներն են Լեոնարդո դի Կապրիոն («Մեկ անգամ Հոլիվուդում»), Ռոման Գրիֆին Դևիսը և Էդի Մերֆին:

Կնոջ լավագույն դերի համար անվանակարգում պայքարում են Սինտիա Էրիվոն («Հարիեթ»), Սքարլեթ Յոհանսոնը («Ամուսնական պատմություն»), Սիրշա Ռոնանը («Փոքրիկ կանայք»), Շարլիզ Թերոնը («Սկանդալ»), Ռենե Զելվեգերը («Ջուդի»):

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում պայքարում են Մարտին Սկորսեզեն («Իռլանդացին»), Քվենտին Տարանտինոն («Մեկ անգամ Հոլիվուդում»), Պոն Չժուն Խոն («Մակաբույծները»), Սեմ Մենդեսը («1917») և Թոդ Ֆիլիպսը («Ջոկեր»):  

Արարողությանը մրցանակ կհանձնվի նաև կինոարտադրության մեջ կատարած ներդրման համար, որին այս տարի կարժանանա Թոմ Հենքսը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար