ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 19–ին Լոս Անջելեսում կայացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի 26-րդ մրցանակաբաշխության արարողությունը (Screen Actors Guild Awards, SAG Awards)։
Ամենամյա մրցանակաբաշխության հեռարձակման տեսագրությունը կարելիէ դիտել TNT–ի Youtube-յան ալիքում, հաղորդում է lenta.ru-ն։
Հարավկորեացի ռեժիսոր Պոն Ջուն-հոյի «Մակաբույծները» ֆիլմը լավագույն դերասանական կազմի համար արժանացել է SAG Awards-ի գլխավոր մրցանակին:
Lավագույն դերասան է ճանաչվել Խոակին Ֆենիքսը («Ջոկեր»), իսկ լավագույն դերասանուհի՝ Ռենե Զելվեգերը («Ջուդի»): Ռոբերտ դե Նիրոն «Իռլանդացին» ֆիլմի համար մրցանակի է արժանացել կինոոլորտում ունեցած ավանդի համար: «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Բրեդ Փիթը («Մի անգամ Հոլիվուդում»), իսկ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի է արժանացել Լորա Դերնը («Ամուսնական պատմություն»):
Ջենիֆեր Էնիսթոնն ու Փիթեր Դինքլեյջը ճանաչվել են դրամատիկ սերիալների լավագույն դերասաններ։ Հումորային սերիալների ոլորտում պարգևատրվել են Թոնի Շալուբը և Ֆիբի Ուոլեր Բրիջը:–0–