Հայտնի է, թե որ համարի ներքո է հանդես գալու Մալենան «Մանկական Եվրատեսիլ 2021»-ին (ՎԻԴԵՈ)
20:37
14 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ին Հայաստանը ներկայացնող է 14-ամյա Մալենան հանդես կգա 9-րդ համարի ներքո։ Նա մրցույթին հանդես կգա «Քամի, քամի» ստեղծագործությամբ։
Երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը (tokionine), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսեր՝ Անուշիկ Տեր-Ղուկասյան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի մասնակից Մալենան առաջինն է «Մանկական Եվրատեսիլ-2021»–ի առցանց քվեարկության արդյունքում։
«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 19 երկիր։ Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։-0-
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ