+18
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)

20:32
01 Փետրվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Բրյունետը:

Որոշումը կայացվել է Հանրային հեռուստաընկերության անցկացրած ներքին ընտրության արդյունքում:

Բրյունետը հանրությանը հայտնի է մի քանի հիթային երգերով և պատրաստվում է նոր շունչ բերել եվրատեսիլյան մեծ բեմ:

«Ուրախ եմ ձեզ հետ կիսվել այս նորությամբ: Ես պարզապես երաժշտություն եմ ստեղծում, որով այս անգամ կիսվելու եմ եվրոպական լսարանի հետ», - նշում է «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակը:

Բրյունետը երգել սկսել է 4 տարեկանից, իսկ ստեղծագործում է 15 տարեկանից: Իր բոլոր երգերի երաժշտության և բառերի հեղինակը հենց ինքն է: Բրյունետի «Գիշեր», «Smoke Break», «Բաց կապույտ աչքերդ» երգերը կարճ ժամանակում հիթ են դարձել և միլիոնավոր դիտումներ գրանցել Յութուբում:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը կարևորում է նման մրցույթներում Հայաստանը ներկայացնելու հնարավորությունը երիտասարդ և տաղանադավոր արտիստներին վստահելը. «Նախորդ տարի «Եվրատեսիլ» նորահայտ արտիստի ուղարկելու փորձն արդարացվեց. մինչև այժմ մրցութային երգը շարունակում է մեծ հաջողություններ գրանցել ու գերել միլիոնավոր երկրպագուների սրտեր: Հուսով եմ՝ այս տարի ևս կզարմացնենք եվրոպացի հանդիսատեսին ինքնատիպ հայ արտիստով»:

«Երևանում «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպումից մի քանի շաբաթ անց մենք արդեն սկսեցինք մայիսին կայանալիք մրցույթի մեր պատվիրակին ընտրելու գործընթացը: Այս փուլում արդեն աշխատում ենք երգի և տեսահոլովակի վրա, որը, վստահ եմ, շատ տպավորիչ է լինելու»,- ասում է «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Բրյունետը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:49
24 Մարտի 2023
«Սուսո WTF». Գարիկ Մարտիրոսյանը հայերեն ռեփ է կարդում (ՎԻԴԵՈ)
Գարիկ Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որում նա հայերենով ռեփ է կարդում. ՎԻԴԵՈ
10:15
23 Մարտի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
13:37
17 Մարտի 2023
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան. ՎԻԴԵՈ
22:44
15 Մարտի 2023
Բրյունետը ներկայացրել է Հայաստանի երգը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Բրյունետը ներկայացրել է Future Lover երգը, որով հանդես կգա «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ
21:19
11 Դեկտեմբերի 2022
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան. ՎԻԴԵՈ
20:20
11 Դեկտեմբերի 2022
Նարեն փայլուն ելույթ ունեցավ Երևանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում (ՎԻԴԵՈ)
Նարեն փայլուն ելույթ ունեցավ Երևանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում. ՎԻԴԵՈ