Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
01:09
12 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ:
Նա փայլուն ելույթ ունեցավ Future Lover երգով։ Տպավորիչ համարն ու հետաքրքիր հատուկ էֆեկտները տպավորեցին հանդիսատեսին։
Загружается новость ... "Лево"
Երկրորդ կիսաեզրափակչի արդյունքում մրցույթի եզրափակիչ դուրս եկան նաև Ալբանիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Բելգիայի, Ավստրիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Սլովենիայի ներկայացուցիչները:
Եզրափակչին, որը կկայանա մայիսի 13-ին Լիվերպուլում, կմասնակցեն նաև երկրորդ կիսաեզրափակչի հաղթողները և մրցույթի հիմնադիր երկրների, այսպես կոչված, «Մեծ հնգյակի» ներկայացուցիչները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա և Ֆրանսիա): Առաջին կիսաեզրափակչի արդյունքներով մրցույթի եզրափակիչ դուրս եկան Խորվաթիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Չեխիայի, Իսրայելի, Պորտուգալիայի, Շվեդիայի, Սերբիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները:-0-
Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը Վիտեբսկում անցկացված «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակին. ՎԻԴԵՈ
Ամերիկահայերը կոչ ենարել Disney-ին չեղարկել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին