ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային հեռարձակողը հայտարարել է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլին»։
Այս մասին նշվում է մրցույթի պաշտոնական կայքում։
«Հեռուստաընկերությունը չի կարող ավարտել պատշաճ նախապատրաստությունը մրցույթին ռազմական դրության պատճառով Արցախում շարունակվող հակամարտության հետևանքով», – նշվում է հաղորդագրության մեջ։
«Մանկական Եվրատեսիլի» գործադիր սուպերվայզեր Մարտին Օստերդալը նշել է, որ Հայաստանը մրցույթի ամենահաջող մասնակիցներից մեկն է, որը մասնակցել է 13 նախկին մրցույթներին և միշտ ներառվել է առաջին տասնյակում։
«Մենք հասկանում ենք հրաժարվելու պատճառը, սակայն սա շատ տխուր նորություն է։ Հուսով ենք կրկին հանդիպել նրանց 2021թ.–ին», – նշել է Օստերդալը։
Մրցույթին կմասնակցի 12 երկիր։ Միջոցառումը կհեռարձակվի Լեհաստանից 2020թ.–ի նոյեմբերի 29–ին։
Ավելի վաղ Հայաստանը հաստատել էր մասնակցությունը, որը պետք է անցկացվի առցանց ձևաչափով կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Մրցույթի եզրափակչում հանդես կգան երիտասարդ երաժիշտներ 12 երկրից` Ռուսաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից, Վրաստանից, Ղազախստանից, Մալթայից, Նիդերլանդներից, Սերբիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Լեհաստանից և Գերմանիայից։–0–