+6
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում թողարկվել է արծաթե հուշադրամ` հանրահայտ ռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյակի կապակցությամբ (ՖՈՏՈ)

14:15
20 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի կենտրոնական բանկը թողարկել է արծաթե հուշադրամ` հանրահայտ ֆրանսիացի ռեժիսոր Անրի Վեռնոյի (իսկական անուն ՝ Աշոտ Մալաքյան) 100-ամյակի կապակցությամբ:

Ինչպես հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը, 100 դրամ անվանական արժեքով  հուշադրամը պատրաստված է 9250 հարգի արծաթից։
 
Загружается новость ... "Лево"
Դիմերեսին պատկերված է Անրի Վեռնոյին շնորհված Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանը, «Փարաջանովյան թալեր» և «Սեզար» մրցանակների պատկերները։
Դարձերեսին` Անրի Վեռնոյի դիմապատկերը, կինոժապավեն և «Արգելված պտուղը» (1952 թ․) ու «Մի գիշերվա պատմությունը» (1960 թ․) կինոնկարների պաստառներից հատվածներ։

Կենսագրություն

Անրի Վեռնոյ (Աշոտ Մալաքյան, 1920-2002), ֆրանսիացի հայազգի կինոռեժիսոր, գրող, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ: Սովորել է Մարսելի կիրառական արվեստի դպրոցում, այնուհետև՝ Էքսան-Պրովանսի ֆրանսիական լիցեյում, որն ավարտելուց հետո անցել է լրագրողական աշխատանքի: 1945 թ. «Լա Մարսելյեզ» թերթում Անրի Վեռնոյ կեղծանունով հրապարակել է Հայկական հարցի մասին հոդվածների շարք: 1948 թ-ից աշխատել է կինոյում. աշխարհահռչակ դերասանների մասնակցությամբ ստեղծել է 40-ից ավելի կինոնկարներ («Արգելված պտուղ» (1952 թ.), «Մաքսիմ» (1958 թ.), «Նախագահը» (1961 թ.) և այլն):

Ժամանակակից կինոարվեստի լավագույն օրինակներից է Անրի Վեռնոյի «Մայրիկ» կենսագրական ֆիլմը, որը նկարահանվել է 1991 թ. և ներկայացնում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած և Ֆրանսիա գաղթած հայ ընտանիքի պատմություն: 1996 թ. կինոնկարն արժանացել է Ֆրանսիայի «Սեզար» մրցանակի, իսկ սցենարը թարգմանվել և հրատարակվել է տասնյակ լեզուներով` դառնալով հայի անկոտրում ոգու և վերապրումի խոսուն վկայագիրը: -0-
Анри Верней.jpg

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:37
17 Մարտի 2023
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան. ՎԻԴԵՈ
22:44
15 Մարտի 2023
Բրյունետը ներկայացրել է Հայաստանի երգը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Բրյունետը ներկայացրել է Future Lover երգը, որով հանդես կգա «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ
21:19
11 Դեկտեմբերի 2022
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան. ՎԻԴԵՈ
20:20
11 Դեկտեմբերի 2022
Նարեն փայլուն ելույթ ունեցավ Երևանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում (ՎԻԴԵՈ)
Նարեն փայլուն ելույթ ունեցավ Երևանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում. ՎԻԴԵՈ
19:03
11 Դեկտեմբերի 2022
Երևանում մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022» հոբելյանական մրցույթը
Երևանում մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022» հոբելյանական մրցույթը