«Hayat Project» գյումրվա բենդի «Հարսանիք» տեսահոլովակն իսկական հիթ է դարձել (ՎԻԴԵՈ)
19:37
18 Օգոստոսի 2021
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Hayat Project» գյումրվա բենդի նոր տեսահոլովակից հետո համացանցում տիրել են «Հարսանիք» երգի հնչյունները:
«Hayat project»-ի «Հարսանիք» երգը համացանցի իսկական հիթ է դարձել: Տեսահոլովակը YouTube–ում պրեմիերայից հետո ընդամենը չորս օրում հավաքել է 50 հազարից ավել դիտումներ՝ դառնալով տոնակատարությունների սիրված կատարումներից մեկը, «Hayat Project»-ն էլ դարձել է հարսանիքների և կորպորատիվ երեկոների ամենապահանջված երաժշտական կոլեկտիվը:
«Միշտ եմ պատրաստ եղել օգնել քաղաքիս որակով ու տաղանդավոր ջահելությանը: Իրենք էս տարվա հայտնությունն են, իրենք նոր գույն են, իրենք մաքուր թթվածին են համատարած արաբաթուրքական կլկլոցի մեջ»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է երգի երաժշտության և խոսքերի հեղինակ ու տեսահոլովակի ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը:
«Hayat project»-ն արդեն հասցրել է դառնալ Գյումրու այցեքարտը։ Բացի հեղինակային երգերից, բենդը կատարում է նաև լավագույն արտասահմանյան և ռուսական ռետրո երգերը, որոնք ներկայացվում են ժամանակակից գործիքավորմամբ:-0-
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ