Հայ երգիչների նոր տեսահոլովակը 1,5 ամսում ավելի քան 5մլն դիտում է հավաքել YouTube-ում (ՎԻԴԵՈ)
20.08.2021,
20:25
5մլն դիտում ` 1,5 ամսում.հայ երգիչների նոր, գունեղ տեսահոլովակը ցնցում է YouTube–ը.ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայ երգիչներ David Greg–ի և Ռաֆֆ Հարությունյանի «Աստղերից գողանամ քարտեզ» գունեղ տեսահոլովակը YouTube–ում 1,5 ամսում հավաքել է ավելի քան 5մլն դիտում։
Տեսահոլովակի մեկնաբանություններում իրենց հիացմունքն են հայտնում ոչ միայն ազգությամբ հայերը, այլև արտասահմանցիները։ Երգն ու տեսահոլովակը շատ հայտնի են արտերկրում։ Այն լսում են Ռուսաստանում, Տաջիկստանում, Ղազախստանում, Դանիայում և այլուր։
«Էսքան շատ լսել կլինի էս երգը որ ես եմ լսում», «Թույն տրամադրող երգ», «Բրավո հայեր», «Էս երգը կախվածությունա առաջացնում», նշում են օգտատերերը։
Երգի երաժշտության հեղինակներն են David Greg–ն ու Haiegen Project–ը, խոսքերի հեղինակը` David Greg–ն ու Ռաֆֆ Հարությունյանը։–0–