Հա՞յ է, թե՞ ոչ. աշխարհահռչակ երգիչ Գարուն՝ հայկական արմատների մասին (ՎԻԴԵՈ)
21:10
19 Ապրիլի 2022
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ կանադացի երաժիշտ Պիեր Գարուն Երևանում նախատեսված համերգից առաջ մեկնաբանել է իր հայկական արմատների մասին լուրերը:
Վիքիպեդիայում և այլ բաց աղբյուրներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ երգչի իսկական ազգանունը Գարունյան է, նա ծնվել է կանադահայ ընտանիքում:
«Իմ անունը Պիեր Գարու է, ցավոք՝ ոչ Գարանյան», - նշեց երգիչը:
Նա խոստովանեց, որ այդպես էլ չհասկացավ, թե ինչպես են իրեն հայ դարձրել, բայց ասաց, որ «հայերի հետ կապված է սրտով»:
«Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլի աստղը նաև ափսոսանք հայտնեց, որ իր տատիկը հայ չի եղել, հակառակ դեպքում նա կհասկանար հայերեն:
«Հայերենն ինձ շատ է դուր գալիս: Այն շատ գեղեցիկ է ու սահուն», - ասաց Գարուն:
Երգիչը նաև խոստովանեց, որ երջանիկ է երկրորդ անգամ այցելել Հայաստան, որտեղ եղել է համերգով ավելի քան 10 տարի առաջ և որի մասին մեծ ջերմությամբ է հիշել:
«Ապրիլի 21-ին և 22-ին Երևանում նախատեսված համերգներին ձեզ սպասվում է շատ ֆոլկ երաժշտություն, մասնավորապես՝ քանթրի ոճի, ինչպես նաև դասական ստեղծագործություններ Լեգրանի և Ազնավուրի երգացանկերից», - նշեց Գարուն:
Նա նաև նշեց, որ սպասվում է «հեքիաթային» համերգ, որի ժամանակ կհնչեն նաև նրա հայտնի հիթերն ու «ՓարիզիԱստվածամոր տաճարը» մյուզիքլի ստեղծագործությունները, որոնք իրեն բերել են համաշխարհային ճանաչում:
Պատասխանելով «Նովոստի-Արմենիա»-ի այն հարցին, թե պատրա՞ստ է իր երգացանկում ներառել հայ այլ կոմպոզիտորների և երաժիշտների ստեղծագործություններ՝ Գարուն նշեց, որ կցանկանար ավելի խորը ծանոթանալ հայկական երաժշտության հետ և բաց է հայ երաժիշտների հետ համագործակցության համար:-0-
ԳեոՊրոՄայնինգը ավարտել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մեծ բեմի ակուստիկ և լուսավորության համակարգի տեխնիկական վերազինման ծրագիրը. ՖՈՏՈ