ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մայրաքաղաք Երևանում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի բացման արարողությունը։ Հենց արարողության ժամանակ կվառվեն երկրի գլխավոր տոնածառի լույսերը։
Տոնակատարության շրջանակում տեղի կունենա համերգ, որին կմասնակցեն տարբեր տարիներին «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթողները։ Արարողությունը վարում են 2011 թվականին Հայաստանը մրցույթում ներկայացրած երգչուհի Դալիթան, «Եվրատեսիլ 2014»-ի հայաստանյան մասնակից Արամ MP3-ը և հեռուստահաղորդավար Համլետ Առաքելյանը։
Ելույթ ունեցողների թվում է նախորդ տարի «Մանկական Եվրատեսիլի» հաղթող Մալենան, ում հաղթանակի շնորհիվ մրցույթն անցկացվում է Երևանում։ Ելույթ կունենա նաև «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը, ով համաշխարհային ճանաչում է ձեռք բերել։
Այսօր «Մանկական Եվրատեսիլի» 16 մասնակիցների շրջանում կիրականացվի վիճակահանություն, որով կորոշվի, թե ինչ հերթականությամբ են նրանք ելույթ ունենալու մրցույթում։ Վիճակահանությունը տեղի կունենա Հայաստանի ազգային պատկերասրահում։
«Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ հոբելյանական մրցույթն այս տարի կանցկացվի դեկտեմբերի 11-ին Երևանի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցույթն այս տարի կանցկացվի «Spin the Magic» նշանաբանի ներքո:
«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն առաջին անգամ Հայաստանում անցկացվել է 2011 թվականին՝ 2010 թվականին Վլադիմիր Արզումանյանի հաղթանակից հետո։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում