«Եվրատեսիլ 2025»–ի հայաստանյան պատվիրակը կընտրվի ՄՀՀ–ում կայանալիք համերգ ժամանակ (ՎԻԴԵՈ)
03.02.2025,
16:06
Մասնակիցների անունները կհայտատարվեն նախապես, համերգի ընթացքում կհնչեն նրանց մրցույթային երգերը․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ «Եվրատեսիլ 2025»–ին Հայաստանի ներկայացուցիչը կընտրվի Մարզահամերգային համալիրում նախատեսված համերգի ժամանակ։
Ինչպես հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը, «Դեպի Եվրատեսիլ»-ը տեղի կունենա փետրվարի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
«Մասնակիցների անունները կհայտատարվեն նախապես, համերգի ընթացքում կհնչեն նրանց մրցույթային երգերը, և նաև հենց դուք եք ընտրելու հայաստանյան պատվիրակին SMS քվեարկությամբ», –նշվում է հաղորդագրության մեջ։