ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Իտալիայի Թուրին քաղաքում քիչ առաջ ավարտված «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում հաղթեց Ուկրաինան՝ հավաքելով 631 միավոր:
Երկրորդ տեղում է Մեծ Բրիտանիան՝ 466 միավոր և երրորդը Իսպանիան է՝ 459 միավոր:
Մրցույթի հաղթողը որոշվեց ժյուրիի և հանդիսատեսի SMS քվեարկության արդյունքում, ձայները բաշխվեցին 50/50 հարաբերակցությամբ:
«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լին զբաղեցրեց 20-րդ տեղը՝ հավաքելով 61 միավոր:
Ռոզան փայլուն կատարեց «SNAP» ստեղծագործությունը: Նրա ելույթի բեմադրության հեղինակները ավստրիացի Մարվին Դիեթմանն է և անգլիացի Դեն Շիփթոնը։
Նշենք, որ մրցույթի եզրափակչին մասնակցում էր 25 երկիր:-0-
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ