408.89
6.49
394.87
+5
Եղանակը Երևանում
Հայ

Դուդուկի հնչյունների ներքո. 18–ամյա Իննա Սայադյանը հայկական ժողովրդական երգով ցնցեց ռուսական «Ձայնը» շոուի ժյուրիին (ՎԻԴԵՈ)

10:40
09 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը» նախագծի 8-րդ եթերաշրջանի «Կույր լսումներ» փուլում ժյուրիի 4 անդամներին իր ելույթով ցնցել է 18-ամյա Իննա Սայադյանը։

Նա կատարել է «Սարերի հովին մեռնեմ» հայկական ժողովրդական երգը` դուդուկի հնչյունների ներքո:

Դեպի Իննան առաջինը շրջվել է հայտնի պրոդյուսեր և կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն, նրան հետևել են Սերգեյ Շնուրովը և ժյուրիի մյուս անդամները՝ Պոլինա Գագարինան ու Վալերի Սյուտկինը:

Ելույթից հետո դահլիճը պարզապես «պայթել է» ծափահարություններից, «բրավո» բղավոցները չէին դադարում։

Իննա Սայադյանը ներկայացրել է դուդուկահար Հարություն Խաչատրյանին։

Նա նշել է, որ 18 տարեկան է, ծնունդով Վայք քաղաքից է, բայց ապրում ու սովորում է Մոսկվայում։ 

«Ինձ համար շատ հաճելի է, քանի որ այն, ինչ դուք արեցիք, շատ մշակութային էր», - նշել է Վալերի Սյուտկինը։

«Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես Գարիկ Մարտիրոսյանը խնդրեց մասնակցել Հայկական մշակույթի օրերին և կատակով նշեց․ «Միակ օրերն են, երբ հայերն իրենց քաղաքակիրթ են պահում»... Իսկ ես ուզում եմ նշել, որ այն, ինչ դուք արեցիք իսկապես երկրի ձայնն է», – նշել է Սյուտկինը։

Կոնստանտին Մելաձեն իր հերթին նշել է, որ հենց դուդուկը հնչեց, գործընկերները սկսեցին նայել իրեն։

«Դուք այնքան փայլուն երգեցիք, որ կհաղթեիք նույնիսկ, եթե չլիներ դուդուկը։ Ես հստակ գիտեմ, թե ինչ պետք է անել ձեզ հետ, ինչ երգացանկ կարող ենք ընտրել», – նշել է Մելաձեն` հրավիրելով Իննային իր թիմ։ 

Իննան անչափ հուզված էր, բայց վերջում որոշեց ընտրել Կոնստանտին Մելաձեի թիմը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:40
25 Նոյեմբերի 2022
Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է բարեգործական համերգի՝ ի աջակցություն Զինվորի տանը բուժվող զինվորների
Նախագիծը իրականացվում է Արդշինբանկ և ԳեոՊրոՄայնինգ ընկերության աջակցությամբ
13:15
03 Նոյեմբերի 2022
Երևանում «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպման ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 12,65մլն դոլար
Երևանում «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպման ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 12,65մլն դոլար
15:02
02 Նոյեմբերի 2022
Հայկական գորգեր և քամանչա. Ռոզա Լինը ցնցող ելույթ է ունեցել ամերիկյան հայտնի շոուի եթերում (ՎԻԴԵՈ)
Հայկական գորգեր և քամանչա. Ռոզա Լինը ցնցող ելույթ է ունեցել ամերիկյան հայտնի շոուի եթերում. ՎԻԴԵՈ
19:19
28 Հոկտեմբերի 2022
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում»
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում»
12:44
25 Հոկտեմբերի 2022
Երևանում լեփ-լեցուն դահլիճներով անցկացվեց «Ռուսական կինոյի օրերը» Russian Film festival ապրանքանիշի ներքո
Մոսկվա կինոթատրոնում կայացած անվճար ցուցադրություններին մասնակցել է ավելի քան 2000 հանդիսատես
10:57
12 Հոկտեմբերի 2022
Ներկայացվել են Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» բեմի կոնցեպտի որոշ մանրամասներ (ՖՈՏՈ)
Ներկայացվել են Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» բեմի կոնցեպտի որոշ մանրամասներ. ՖՈՏՈ
19:37
26 Սեպտեմբերի 2022
Հայ դիզայներների նոր հավաքածուները ցուցադրվել են Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում (ՖՈՏՈ)
Ցուցադրությունից առաջ հայ դիզայներները ներկայացրել են տեսաուղերձ, որում խոսվում էր Ադրբեջանի գործողությունների, սպանված հայ կին զինծառայողի խոշտանգումների մասին
13:15
08 Սեպտեմբերի 2022
Գերհզոր կատարում. տավուշցի փոքրիկները ցնցեցին STARMUS միջազգային փառատոնի հանդիսատեսին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Գերհզոր կատարում. տավուշցի փոքրիկները ցնցեցին STARMUS միջազգային փառատոնի հանդիսատեսին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:36
06 Սեպտեմբերի 2022
Լոբոդան համերգ կտա Երևանում (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգչուհի Սվետլանա Լոբոդան հայտնել է, որ ելույթ կունենա Երևանում բարեգործական տուրի շրջանակում. ՎԻԴԵՈ
15:13
06 Սեպտեմբերի 2022
Բրայան Մեյը Երևանում խոսել է Մերկուրիի հետ զրույցների, տիեզերական երաժշտության և Հայաստան վերադառնալու մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բրայան Մեյը Երևանում խոսել է Մերկուրիի հետ զրույցների, տիեզերական երաժշտության և Հայաստան վերադառնալու մասին
14:41
05 Սեպտեմբերի 2022
Հայկ Մարությանը ներկայացնում է «Քաղաքապետը» մոնո–ներկայացումը (ՎԻԴԵՈ)
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացնում է «Քաղաքապետը» մոնո–ներկայացումը. ՎԻԴԵՈ
14:25
05 Սեպտեմբերի 2022
«Անսահման սպասում եմ իմ ունկնդիրների հետ հանդիպմանը Երևանում». Մանիժա (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգչուհի Մանիժան համերգ կտա Երևանում. ՎԻԴԵՈ