ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ը Facebook-յան իր էջում անդրադարձել է Հայաստանում նախատեսված իր առաջին համերգին:
«Բարև, Հայաստան, անհամբերությամբ սպասում եմ հուլիսի 1-ի համերգին: Բաց չթողնեք», - ասել է ռեփերը:
50 Сent-ի համերգը տեղի կունենա հուլիսի 1-ից «Հրազդան» մարզադաշտում HAYA փառատոնի շրջանակում: Բացի նրանից, հունիսի 25-ին ելույթ կունենա ֆրանսիացի հայտնի երգչուհի ZAZ-ը, հուլիսի 9-ին տեղի կունենա Led Zeppelin Symphonic նախագծի համերգը:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում