394.24
7.12
405.93
+27
Եղանակը Երևանում
Հայ

Արձան և խոշորամասշտաբ համերգ. Հայաստանն ու Ֆրանսիան պատրաստվում են նշել Շառլ Ազնավուրի 100–ամյակը

14:56
22 Հուլիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի (Սարկիսյան) գլխավորությամբ:

Հանդիպման նպատակն էր քննարկել Շառլ Ազնավուրի 100-ամյակին (2024 թ.) նվիրված միջոցառումների ծրագիրը, համագործակցության ուղիները:

Քրիստինա Ազնավուրի տեղեկացմամբ՝ ֆրանսիական կողմը նախապատրաստական աշխատանքների փուլում է. մինչև 2024 թ.-ը Ֆրանսիայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը, որի նախագիծն արդեն պատրաստ է, նախատեսվում է անցկացնել խոշորամասշտաբ համերգ, բացել Ազնավուրի կենսագործունեությանը նվիրված ցուցահանդես: Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման փուլում է Հայաստանում ևս Ազնավուրի արձանը տեղադրելու հարցը: «Ազնավուր» հիմնադրամի տնօրենն առաջարկել է բոլոր միջոցառումներն անցկացնել Ֆրանսիայի հետ զուգահեռ, այդ թվում՝ արձանի տեղադրումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և ուրախությամբ փաստել, որ հայաստանյան կողմը սիրով կհամագործակցի հիմնադրամի հետ միջոցառումների ծրագիրն իրականացնելիս, և աշխարհահռչակ շանսոնյեի հոբելյանը Հայաստանում կնշվի նույնքան վառ, որքան Ֆրանսիայում:

«Մենք պատասխանատու ենք, որ հայ-ֆրանսիական օրակարգը որևէ հարցում չտուժի»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն իրազեկել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է համակարգող աշխատանքային խումբ՝ Հայաստանում գործող Ֆրանկոֆոնիայի բոլոր դերակատարների միջև կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցությունը և ծրագրային նախաձեռնություններն առավել արդյունավետ կազմակեպելու և իրականացնելու նպատակով: Խմբի անդրանիկ նիստը նախատեսվում է անցկացնել սույն թվականի հուլիսի 28-ին, որին հրավիրված է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անն Լույոն:

Հանդիպմանը մասնակիցներն անդրադարձել են նաև արդեն իսկ ձևավորված Ֆրանսիական ինստիտուտի և Շառլ Ազնավուրի թանգարանի տեղակայման խնդիրներին, գործունեության հեռանկարներին:

«Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են նաև Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի առկա խնդիրները, ներդրումների ծավալը և առաջիկա անելիքները:

Հիմնադրամը 12,5 մլն դրամի ներդրում է կատարել քոլեջի կահավորման, անհրաժեշտ տեխնիկայով, երաժշտական գործիքներով համալրման ուղղությամբ: Պարբերաբար կազմակերպվում են վարպետության դասեր, հրավիրվում են միջազգային ասպարեզում հայտնի մասնագետներ:

«Մեր նպատակն է մեծ ներուժ ունեցող երեխաների համար ճանապարհ հարթել դեպի համաշխարհային բեմեր, նպաստել նրանց տաղանդի զարգացմանը»,- ասել է Քրիստինա Ազնավուրը:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է համագործակցել և մասնակիցը դառնալ «Կատապուլտ», «Ստեղծագործ Եվրոպա», «ArtNexus» ծրագրերին, որոնց առանցքային նպատակն է զարգացնել մշակութային հաստատությունների և անհատ արվեստագետների կարողությունները:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
26 Սեպտեմբերի 2022
Հայ դիզայներների նոր հավաքածուները ցուցադրվել են Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում (ՖՈՏՈ)
Ցուցադրությունից առաջ հայ դիզայներները ներկայացրել են տեսաուղերձ, որում խոսվում էր Ադրբեջանի գործողությունների, սպանված հայ կին զինծառայողի խոշտանգումների մասին
13:15
08 Սեպտեմբերի 2022
Գերհզոր կատարում. տավուշցի փոքրիկները ցնցեցին STARMUS միջազգային փառատոնի հանդիսատեսին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Գերհզոր կատարում. տավուշցի փոքրիկները ցնցեցին STARMUS միջազգային փառատոնի հանդիսատեսին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:36
06 Սեպտեմբերի 2022
Լոբոդան համերգ կտա Երևանում (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգչուհի Սվետլանա Լոբոդան հայտնել է, որ ելույթ կունենա Երևանում բարեգործական տուրի շրջանակում. ՎԻԴԵՈ
15:13
06 Սեպտեմբերի 2022
Բրայան Մեյը Երևանում խոսել է Մերկուրիի հետ զրույցների, տիեզերական երաժշտության և Հայաստան վերադառնալու մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բրայան Մեյը Երևանում խոսել է Մերկուրիի հետ զրույցների, տիեզերական երաժշտության և Հայաստան վերադառնալու մասին
14:41
05 Սեպտեմբերի 2022
Հայկ Մարությանը ներկայացնում է «Քաղաքապետը» մոնո–ներկայացումը (ՎԻԴԵՈ)
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացնում է «Քաղաքապետը» մոնո–ներկայացումը. ՎԻԴԵՈ
14:25
05 Սեպտեմբերի 2022
«Անսահման սպասում եմ իմ ունկնդիրների հետ հանդիպմանը Երևանում». Մանիժա (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգչուհի Մանիժան համերգ կտա Երևանում. ՎԻԴԵՈ
10:56
30 Օգոստոսի 2022
Առաջին ալիքն ընտրում է «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակին (ՖՈՏՈ)
Այս օրերին լսումներ են անցկացվում Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցչին ընտրելու նպատակով
00:11
26 Օգոստոսի 2022
Աշխարհահռչակ Քրիստինա Ագիլերան հանդես կգա մենահամերգով Երևանում
Աշխարհահռչակ փոփ-աստղ Քրիստինա Ագիլերան հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով Երևանում
14:15
12 Օգոստոսի 2022
«Однажды в России» շոուն առաջին անգամ կներկայացվի Հայաստանում
Ռուսական ՏՆՏ հեռուստաալիքի «Однажды в России» շոուն գալիս է Հայաստան
15:08
11 Օգոստոսի 2022
Պետբյուջեից 20 մլն դրամ է հատկացվել դիրիժոր Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար
Պետբյուջեից 20 մլն դրամ է հատկացվել դիրիժոր Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար
12:03
09 Օգոստոսի 2022
Էրիկ Կարապետյանն ամուսնացել է (ՎԻԴԵՈ)
Էրիկ Կարապետյանն ամուսնացել է. ՎԻԴԵՈ
15:33
05 Օգոստոսի 2022
Ցնցող է. Queen–ի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը հիացած է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ցնցող է. Queen–ի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը հիացած է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի կատարմամբ. ՎԻԴԵՈ