417.4
4.02
393.4
+12
Եղանակը Երևանում
Հայ

Առաջ, Հայաստան. մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2019» մրցույթի քվեարկությունը (ՎԻԴԵՈ)

10:15
23 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի մրցույթը։ Մրցույթում Հայաստանը ներկայացնում է Կարինա Իգնատյանը «Colors of your dream» երգով։ Կարինան հանդես կգա 15 համարի ներքո։

Մենք բոլորս բացառիկ հնարավորություն ունենք օգնելու մեր մասնակցին հաղթել մրցույթում։ Պարզապես պետք է անցնել հղումով և քվեարկել մեր պատվիրակի` Կարինա Իգնատյանի օգտին։ Քվեարկել կարող եք ցանկացած երկրից (նաև ԱՄՆ-ից)  և տարբեր սարքավորումներով (հեռախոս, պլանշետ, համակարգիչ)։ Իսկ ինչպես քվեարկել` դիտեք տեսանյութը։

«Մանկական Եվրատեսիլ 2019» մրցույթը կանցկացվի նոյեմբերի 24–ին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում։ Բացի Հայաստանից, մրցույթին մասնակցում են 18 երկրների` Ավստրալիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Իսպանիայի, Վրաստանի, Բելառուսի, Մալթայի, Ուելսի, Ղազախստանի, Լեհաստանի, Իռլանդիայի, Ուկրաինայի, Նիդերլանդների, Պորտուգալիայի, Իտալիայի, Ալբանիայի, Սերբիայի ներկայացուցիչները։

Կարինա Իգնատյանի «Colors of your dream» երգի տեսանյութի պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերի 2–ին։ Տեսահոլովակի նկարահանումներն անցկացվել են Ռուսաստանում, ռեժիսորն է Անգելինա Միռոշնիչենկոն, օպերատորը՝ Սերգեյ Դիշյուկը։ Տեսահոլովակն աչքի է ընկնում լուսային հատուկ լուծումներվ և գրաֆիկական էֆեկտներվ, որոնք էլ ավելի տպավորիչ են դարձնում հայաստանյան ներկայացուցչի կատարումը։

Կարինան ծնվել է Կալուգայում, սկսել է երգել վեց տարեկանից։ 2017թ.–ին Կարինան մասնակցել է Ռուսական Առաջին ալիքով հեռարձակված «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծում, նրա մարզիչն էր Դիմա Բիլանը։ 2019թ.–ին պատանի երգչուհին մասնակցել է «Մանկական Նոր ալիք» մրցույթում` զբաղեցնելով 4–րդ տեղը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
31 Հուլիսի 2023
Disney-ը ամենայն հավանականությամբ չեղարկել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը
Disney-ը չեղարկել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը
11:02
29 Հուլիսի 2023
Աշխարհահռչակ Snoop Dogg-ը հանդես կգա Երևանում (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ Snoop Dogg-ը համերգով հանդես կգա Երևանում. ՎԻԴԵՈ
15:41
27 Հուլիսի 2023
Հայուհի Մադլենը Ջոն Լենոնի Imagine հիթի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիին (ՎԻԴԵՈ)
Հայուհի Մադլենը Ջոն Լենոնի Imagine հիթի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիին. ՎԻԴԵՈ
15:16
19 Հուլիսի 2023
«Սլավյանսկի բազար» մրցույթում Գրան Պրիի արժանացած Մաշա Մնջոյանը պատմել է իր տպավորությունների մասին
«Սլավյանսկի բազար» մրցույթում Գրան Պրիի արժանացած Մաշա Մնջոյանը պատմել է իր տպավորությունների մասին
14:32
17 Հուլիսի 2023
Հայաստանը ներկայացնող Մաշա Մնջոյանն արժանացել է Գրան Պրի մրցանակի «Славянский базар» մրցույթում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը Վիտեբսկում անցկացված «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակին. ՎԻԴԵՈ
13:02
10 Հուլիսի 2023
Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը՝ ARARAT հայկական կոնյակների աջակցությամբ (ՖՈՏՈ)
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և ARARAT հայկական կոնյակների համագործակցությունը տարիների պատմություն ունի. ՖՈՏՈ
14:11
03 Հուլիսի 2023
Ամերիկահայերը կոչ են անում Disney–ին չեղարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքի մասին սերիալի ցուցադրությունը
Ամերիկահայերը կոչ ենարել Disney-ին չեղարկել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալը
13:11
23 Հունիսի 2023
Անչափ հուզիչ. Ճապոնիայի դեսպանը Կապանում կատարում է «Հայի աչքեր» ստեղծագործությունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Անչափ հուզիչ. Ճապոնիայի դեսպանը Կապանում հայերեն կատարում է «Հայի աչքեր» ստեղծագործությունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:50
19 Հունիսի 2023
Պրոթեզները խոչընդոտ չեն. «Զինվորի տան» տղաներն ազգագրական պար են պարում (ՎԻԴԵՈ)
Պրոթեզները խոչընդոտ չեն. «Զինվորի տան» տղաներն ազգագրական պար են պարում. ՎԻԴԵՈ
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ