Անդրանիկ Հարությունյանը մեկնաբանել է Հայաստանից արտագաղթելու մասին լուրերը (ՎԻԴԵՈ)

05.09.2020, 15:36
Անդրանիկ Հարությունյանը մեկնաբանել է Հայաստանից արտագաղթելու մասին լուրերը. ՎԻԴԵՈ
Անդրանիկ Հարությունյանը մեկնաբանել է Հայաստանից արտագաղթելու մասին լուրերը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի դերասան Անդրանիկ Հարությունյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված

հարցազրույցում մեկնաբանել է շրջանառվող լուրերն այն մասին, որ նա արտագաղթում է Հայաստանից աշխատանք չունենալու հետ կապված։
«Ես հերքեցի այդ տեղեկատվությունը։ Կան նախորդ իշխանությունների կողմից ստեղծված շատ–շատլրատվամիջոցներ, որոնք հնարավորինս փորձում են վարկաբեկել այն մարդկանց, ովքեր իրականում հանգիստ իրենց համար ապրում են, ապրել են ու ապրելու են։ Դա լինի Հայաստանում, դա լինի Հայաստանից դուրս։ Ինձ համար աշխատասիրությունը համար մեկ բանն է։ Ով սիրում է իր աշխատանքը, միանշանակ ապրում ա ու շատ լավ ա ապրում` հայթայթելով։ Քանի որ ես իմ աշխատանքը սիրում եմ, փորձում եմ չնստել տանը ու անել ինչ–որ բան` իմ բնագավառի հետ կապված։ Ես և Ռաֆայել Երանոսյանը հերքեցինք, նման փաստ գոյություն չունի միանշանակ», – ասաց Հարությունյանը։

Նա նաև նշեց, որ 2007–2008թթ.–ին եղել է Միացյալ Նահանգներում, ու հնարավորություն եղել է մնալ այնտեղ։

«Չեմ մնացել, որովհետև սա է իմ հողն ու ջուրը։ Գնացողներին էլ չեմ քննադատում։ Բացարձակ չի լինելու նման բան, որ ես մտածեմ երկիրը լքելու մասին», – նշեց Հարությունյանը։–0–