ԱՄՆ-ի ամենահայտնի ջազ վոկալիստներից մեկը հանդես կգա Հայաստանում (ՎԻԴԵՈ)
16:03
15 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ-ի ամենահայտնի ջազ վոկալիստներից Ջեյմի Դևիսը համերգով հանդես կգա Հայաստանում, հաղորդում են կազմակերպիչները։
Ապրիլի 5-ին, ժամը 19:00 Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում (Բաղրամյան 17) վոկալիստը հանդես կգա Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ: Համերգի ընթացքում ունկնդիրը կվայելի գեղեցիկ ջազային ստեղծագործություններ:
Նշենք, որ Ջեյմի Դևիսը ծնվել է 1949 թ.: Ունենալով ինքնատիպ վոկալ տվյալներ՝ Ջեյմի Դևիսը պարզապես չէր կարող չզբաղվել երաժշտությամբ: 13 տարեկանում ստեղծում է իր սեփական ջազ բենդը: 1975 թ. տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ աշխատել է ամերիկյան բեմի աստղերի հետ: 2000 թվականին ելույթ է ունեցել The Count Basie Orchestra-ի հետ՝ արժանանալով լայն հանդիսատեսի ճանաչմանը:
Իր կարիերայի ընթացքում Ջեյմին մշտապես հետևել է իր սիրելի ջազմենների՝ Ռեյ Չարլզի, Օտիս Ռեդինգի, Էլ Գրինի և այլոց օրինակին:
Ջեյմի Դևիսի երկացանկում ներառված են լավագույն ջազային ստանդարտները և էստրադային հիթերի նվագախմբային մշակումները: Նորարարության և դասականի միաձուլում, բլյուզի և սոուլի ելևէջներ, ջերմ, հզոր և զգացմունքային բարիտոն.ահա թե ինչու է այս ամերիկացի արտիստը մեծ պահանջարկ վայելում ԱՄՆ-ում և երկրի սահմաններից դուրս:–0–
Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը Վիտեբսկում անցկացված «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակին. ՎԻԴԵՈ
Ամերիկահայերը կոչ ենարել Disney-ին չեղարկել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին