12-ամյա Ալբերտը կներկայացնի Հայաստանը 2025 թ.-ի մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում՝ «Քաջ սիրտ» երգով (ՎԻԴԵՈ)

07.11.2025, 09:51
ՀՀ-ն թողարկել է  12-ամյա Ալբերտի տեսահոլովակը և երգը, որը կներկայացնի Հայաստանը 2025 թ.-ի մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում. ՎԻԴԵՈ
12-ամյա Ալբերտը կներկայացնի Հայաստանը 2025 թ.-ի մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում՝ «Քաջ սիրտ» երգով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/.    Առաջին ալիքի հաղորդմամբ՝ հրապարակվել են են 12-ամյա Ալբերտի տեսահոլովակը և երգը, որով նա կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում։

«Brave Heart»(«Քաջ սիրտ») երգը երազելու կարողությունը չկորցնելու կոչ է։ Երգը հիշեցնում է, որ երազանքները կյանքի ամենակարևոր գույներից են.հաճախ մարդիկ մոռանում են երազելու մասին, և կյանքը անգույն է դառնում։ Ալբերտն իր երգով կոչ է անում չկորցնել այդ ներքին լույսը և հավատալ երազանքների ուժին։

Այս տարի Հայաստանի ներկայացուցիչն ընտրվել է Հանրային հեռուստատեսության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում, որը ստացել է ավելի քան 80 հայտ։ Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած մասնագիտական ​​հանձնաժողովը հաղթող է ճանաչել 12-ամյա Ալբերտին։

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` դեկտեմբերի 13-ին, «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։